Աբրահամ Դանգուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Դանգուլով
Քաղաքացիությունը  Ռուսական հանրապետություն և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 18, 1900(1900-08-18)
Ծննդավայր Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ հունիսի 19, 1967(1967-06-19) (66 տարեկան)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ

Աբրահամ Քրիստափորի Դանգուլով (օգոստոսի 18, 1900(1900-08-18), Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն - հունիսի 19, 1967(1967-06-19), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Դանգուլովը ծագումով հայ է[1], հանդես է եկել Եկատերինոդարի «Ունիոն», Արմավիրի «Դինամո» թիմերում։ Եղել է ձախ եզրային հարձակվող, ցուցաբերել է գեղեցիկ խաղ, տիրապետել է ուժեղ հարվածների[2]։ Եղել է Պյատիգորսկի «Դինամո», Ստալինոյի «Շախտյոր», Մոսկվայի «Կռիլյա Սովետով» Մոսկվայի «Սպարտակ» և Երևանի «Սպարտակ» ակումբների մարզիչը։

Նրա ղեկավարման տարիներին՝ 1949 թվականին, ԽՍՀՄ առաջնության ժամանակ Մոսկվայի «Սպարտակը» դարձել է բրեոնզե մեդալակիր[3], իսկ 1950 թվականին՝ ԽՍՀՄ գավաթակիր[4]։

«Ֆուտբոլ» շաբաթաթերթում աշխատել է որպես լրագրող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Григорян А. Из истории армянского футбола: От Босфора до Каспия. — типография «Амарас» — 211 с. — ISBN 99930-1-046-4
  2. Э. Нисенбойм, В. Расинский и др. «Спартак» Москва. Официальная история 1922—2002. — М., 2002. — с. 557
  3. «ФК Спартак Москва - Официальная история - год 1949 - Fanat1k.ru». fanat1k.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  4. «ФК Спартак Москва - Официальная история - год 1950 - Fanat1k.ru». fanat1k.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]