Աբխազիայի ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբխազաիյում պահպանվել են բրոնզի դարի դոլմեններ, կիկլոպյան կառույցների հետքեր, անտիկ և վաղ միջնադարյան քաղաքացիական և պաշտպանական շինությունների ավերակներ։ VI–VIII դդ. պաշտամունքային ճարտարապետությունը աչքի է ընկնում երկրաչափական ձևերի պարզությամբ (Գագրայի հին ամրոցի եկեղեցին, Նոր Աֆոնի միաբսիդ բազիլիկան)։ Աբխազական և Վրացական թագավորությունների շրջանում Աբխազաիյի ծաղկում ապրած միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ են բազմազան, զուսպ ձևերի օգտագործումը, քանդակազարդերի սակավությունը (Գանթիադիի բազիլիկը, Մոքվիի և Լիխնիի համաչափ գմբեթավոր բազիլիկները, Դրանդայի, Նոր Աֆոնի, Պիցունդայի և այլ վայրերի խաչաձև գմբեթավոր տաճարները)։ XI–XII դդ. կառույցներ են Բեդիայում գտնվող պալատը, Բեսլեթի գետի միաթռիչք կամարով կամուրջը, մի շարք ամրոցային շինություններ (Բագրատի դղյակը Սուխումում ևն)։ Ֆեոդալական տարանջատվածության (XIV–XVI դդ.) և թուրքական զավթումների (XVI–XIX դդ.) շրջաններում շինարարությունը խիստ կրճատվել է. գլխավորապես կառուցվել են ամրոցներ և դղյակներ։ Ռուսաստանի հետ միավորվելուց (1810) և հետո սկսվում է ծովափնյա քաղաքների բարգավաճումը, արդյունաբերական ու վարչական շենքերի, առողջարանների շինարարությունը։

Սովետական իշխանության օրոգ Աբխազիայում բարեկարգվել են քաղաքները, վերականգնվում հուշարձանները։ Սուխումում կառուցվել են Աբխազական ԻԽՍՀ Կառավարական տունը (1932–39, ճարտ. Վ. Ա. Շչուկո, Վլադիմիր Գելֆրեյխ), «Աբխազիա» հյուրանոցը (1938, ճարտ. Յու. Ս. Գոլուբև, Յու. Վ. Շչուկո) երկաթուղային կայարանը (1951, ճարտ. Լ. և Լ. Մուշկիդիանիներ), Մերձարևադարձային տնտեսության ինստիտուտը (1968, ճարտ. Դ. Ղիփշիձե, Օ. Պայճաձե, Կ. Ցուլայա)։ 1960-ական թթ. սկզբից լայն թափ է ստացել [տիպային նախագիծ[|տիպային]] շինարարությունը։ Հաստատվել է Սուխումի վերահատակագծման նախագիծը (1968)։ Կառուցվում է ծովային կայարանը (1969)։ Ծավալվել է ծովափնյա բուժարանների շինարարությունը Նոր Աֆոնում, Գուդաութայում, Գագրայում (ՎԽՍՀ Մինիստրների սովետի հանգստյան տունը, 1935, ճարտ. Ն. Պ. Սևերով, «Ուկրաինա» առողջարանը, 1936, ճարտ. Յա. Ա. Շտեյնբերգ, XVII կուսհամագումարի անվ. հանգստյան տունը, 1952, ճարտ. Ա. Ալխազով, «Ռոսիա» հանգստյան տունը, 1969, ճարտ. Յու. Լ. Շվարցբրեյմ բրեյմ) և Սուխումում («Սինոպ» հանգստյան տունը, 1967, ճարտ. Վ. Ալեքսի֊Մեսխիշվիլի, կոմպոզիտորների հանգստյան տունը, 1969, ճարտ. Շ. Դավիթաշվիլի, Գ. Ջաբուա)։ 1959–67-ին Պիցունդայում ստեղծվել է բուժարանների նոր համալիր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 29