Աբեցեդարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբեցեդարի (լատ. Աբեցեդառի–այբբենական), ոտանավորի տեսակ, որի տողերը կամ քառյակներն սկսվում են այբուբենի տառերի հաջորդականությամբ, օրինակ՝ Ներսես Շնորհալու «Առավոտ լուսո»–ն և «Աշխարհ ամենայն»–ը։ Մերձավոր Արևելքում կոչվել է ալիֆլամա։ Գրվել է նաև հայկական այբուբենի հակառակ դասավորությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png