ԱՕԿՍ-ի շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՕԿՍ-ի շենք
ԱՕԿՍ-ի շենքը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատմական հուշարձան
Ստեղծում1914-1917 թվականներ
Երկիր Հայաստան
Շինության ձևՊատմամշակութային հուշարձան
Ներկա վիճակԿանգուն, հետնամասի կցակառույցը կանգուն չէ
ՀՀ ՊՄԱՀ1.6/178.4.3

ԱՕԿՍ-ի շենք, հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Կառուցվել է 1914-1917 թվականներին։ ԱՕԿՍ-ի շենքը Երևանի մինչխորհրդային շրջանի ճարտարապետության լավագույն նմուշներից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՕԿՍ-ի շենքը կառուցվել է 1914-1917 թվականներին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով[1]։

1914 թվականին Հովհաննիսյանը թողնում է աշխատանքը և ձեռնամուխ է լինում Երևանի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցի կառուցմանը։

Շենքի անձնագրում նշված է, որ պատվիրատուն՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը ձեռք է բերել հողատարածքը 1915 թվականին Հուսեյն Բեկ-Միրզաբեկովից։ Շենքի նախագծումն ու շինարարությունը իրականացրել է ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը։

Շենքի առաջին հարկում եղել է հիվանդանոցը, իսկ երկրորդ հարկում բնակվել է Հովհաննիսյանը։

Հիվանդանոցն ունեցել է 10 մահճակալ[1]։ Գործել է երկու՝ վիրաբուժական և ակնաբուժական բաժանմունք։

1923 թվականին շենքը բռնագրավվում է խորհրդային իշխանությունների կողմից։

1923-1944 թվականներին շենքում տեղակայված է եղել Հայաստանում առաջին տրոպիկական ինստիտուտը կամ «Մալարիայի հիվանդանոցը», որը զգալի ներդրում է ունեցել մալարիայի և այլ տրոպիկական հիվանդությունների կանխարգելման և վերացման գործում։

1944 թվականից առ այսօր շենքում տեղակայված է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունը[1]։

1950-ական թվականներին շենքի հետնամասում ավելացվում է մի նոր կցակառույց։ 2011 թվականին շենքի այդ հատվածը օտարվում է «Լոկալ Դիվելոփրս» ընկերության կողմից և քանդվում 2012 թվականին՝ տեղում հյուրանոց կառուցելու նպատակով։ Ներկայումս շենքի հետնամասում կառուցվել է Իբիս Երևան հյուրանոցը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ««ԱՕԿՍ-ի շենք»` կենդանի պատմություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/178.4.3