Պոլոզ Մուկուչ (գարեջրատուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեջրատան շենքը

«Պոլոզ Մուկուչ» գարեջրատուն, նշանավոր գարեջրատուն Գյումրիում։ Բացվել է 1960-ական թվականներին, գտնվում է Կումայրի պատմական շրջանում։ Անվանվել է գյումրեցի հումորիստ Մկրտիչ Մելքոնյանի (1881-1931) պատվին, որը հայտնի է որպես «Պոլոզ Մուկուչ»։

Գարեջրատան շենքն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեջրատան շենքը նախկինում եղել է բնակելի կառույց, որը կառուցվել է 1860-1880 թվականներին և պատկանել է Սուքիաս Մելիքյանին, սակայն կուլակաթափության ժամանակ 1936-1937 թվականներին շենքը նրանից խլել են։ 1960-ականներից այն վերածվել է գարեջրատան և պատկանել Գյումրիի «Սննդառին»։

1990-ականների վերջերին գարեջրատունը սեփականաշնորհվել է և շարունակել իր գործունեությունը։ Շենքի մուտքի մոտ փակցված է Պոլոզ Մուկուչի ժպտացող քարե դիմանկարը[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Պոլոզը կրցել է խոսքն ընպես քաղցրցնէ, որ հաճելի էղնի լսողին» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. Road, Black Sea Silk. «Օգտվել տեղեկատուից Պոլոզ Մուկուչ Գարեջրատուն - Հայաստան - Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք». hy.blackseasilkroad.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.