«Նարուտո»-ի անիմացիոն ֆիլմերի ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Նարուտոյի» մոտիվներով ստեղծվել է տասնմեկ անիմացիոն ֆիլմ։ Առաջին երեք ֆիլմերի սյուժեն ծավալվում է սերիալի առաջին մասի շրջանակներում, իսկ հաջորդ ութը հիմնված են «Naruto Sippuden»-ի վրա։ Առաջին երեք ֆիլմերի երաժշտությունը ստեղծվել է Թոսիո Մասուդան, մնացած ութը՝ սկսած չորրորդից, ստեղծել է Յասուհարու Տականասին Յաիբայի հետ միասին (ճապ.՝ 刃-yaiba-)[1]։

Նարուտո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ տեսարան։ Գիրք Ձյան երկրի նինջա արքայադստրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ տեսարան։ Գիրք Ձյան երկրի նինջա արքայադուստրը (ճապ.՝ 劇場版 NARUTO -ナルト- 大活劇!雪姫忍法帖だってばよ, «Գեկիձյոբան Նարուտո Դայ կացուգեկի[2][3]։ Յուկի Հիմե նիմոյտյոյ դա տտեբա յո» անգլ.՝ Naruto the Movie: Ninja Clash in the Land of Snow), «Նարուտոյի» հիման վրա ստեղծված առաջին անիմացիոն ֆիլմը։ Այն թողարկվել է 2004 թվականի օգոստոսի 21-ին։ Ֆիլմի ռեժիսորը Տենսայ Օկամուրան է, սցենարը գրել է Կացույուկի Սումիսավան[4]։

Հավելյան ինֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրամական մուտքերը կազմում են 11,1 միլիոն դոլար
  • DVD տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2005 թվականի ապրիլի 28
  • Blu-ray տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2013 թվականի նոյեմբերի 6

Որպես հրատարակության բոնուս, սկավառակների վրա թողարկվել է նաև «Նարուտո։ Կոնոհայի սպորտային մեծ փառատոնը» OVA-ն։

Սյուժեի համաձայն ՝ Նարուտո Ուդզումակին, Սասկե Ուչիհան և Սակուրա Հարունոն Կակասի Հատակեի հետ միասին դերասանուհի Յուկիե Ֆուձիկաձեին ուղեկցում են Ձյան երկիր։ Ձյան երկիր հասնելուն պես (Յուկիեն Ձյան երկրի արքայադուստր է), նրանք բախվում են հզոր շինոբիների, որոնք փորձում են ամեն կերպ տիրանալ դերասանուհու վզնոցին։ Այդ վզնոցի օգնությամբ թշնամիները ցանկանում են գտնել Ձյան երկրի գանձը։ Հետագայում պարզվում է, որ Ձյան երկրի գանձը իրականում հզոր գեներատոր է, որը կարող է հալեցնել ձյունը։ Դրա գործարկումից հետո Ձյան երկիրը վերածվում է Գարնան երկիր[5][6]։

Մեծ հակամարտություն։ Ուրվական ավերակներ երկրի ընդերքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հակամարտություն։ Ուրվական ավերակներ երկրի ընդերքում (ճապ.՝ 劇場版 NARUTO -ナルト- 大激突!幻の地底遺跡だってばよ, «Գեկիձյոբան Նարուտո Դայ գեկիտոցու։ Մաբարոսի նի տիտեյ իսեկի դա տտեբա յո» անգլ.՝ Naruto the Movie: Legend of the Stone of Gelel), «Նարուտոյի» հիման վրա ստեղծված երկրորդ անիմացիոն ֆիլմը[3][7]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի օգոստոսի 6-ին։ Ֆիլմի ռեժիսորն էր Հիրոցուգու Կավասակին, ով Յուկա Միյատայի հետ միասին համարվում էր նաև ֆիլմի սցենարիստ։

Հավելյան ինֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրամական մուտքերը կազմում են 10,2 միլիոն դոլար
  • DVD տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2006 թվականի ապրիլի 28
  • Blu-ray տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2013 թվականի հոկտեմբերի 2

Այնտեղ Նարուտոն, Սակուրան և նրանց ընկեր Սիկամարու Նարան իրենց հերթական առաջադրանքը կատարելիս ներքաշվում են Թաքնված Ավազի գյուղի ռազմական հակամարտության մեջ։ Նարուտոն տեղեկանում է հսկայական ուժ պարունակող խորհրդավոր քարերի մասին։ Թեմուզին անունով զիվորական փնտրում է այդ քարերը, որպեսզի դրանց միջոցով իր տեր՝ Հայդոն ստեղծի կատարյալ խաղաղություն։ Պարզվում է, որ Հայդոն մտադիր է քարերն օգտագործել իր նպատակների համար՝ դրա համար զոհաբերելով իր ընկերներին։

Մեծ իրարանցում։ Ամսվա կղզու գազանների խռովությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ իրարանցում։ Ամսվա կղզու գազանների խռովությունը (ճապ.՝ 劇場版 NARUTO -ナルト- 大興奮!みかづき島のアニマル騒動だってばよ, «Դայ կոյֆուն, Միկաձուկի ձիմա նո անիմառու պանիկկու դա տտեբա յո» անգլ.՝ Naruto the Movie: Guardians of the Crescent Moon Kingdom), «Նարուտոյի» հիման վրա ստեղծված երրորդ անիմացիոն ֆիլմը[3]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2006 թվականի օգոստոսի 5-ին։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Տոշիյուկի Ցուրուն է[8]։

Հավելյան ինֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրամական մուտքերը կազմում են 3,2 միլիոն դոլար
  • DVD տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2007 թվականի ապրիլի 25
  • Blu-ray տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2013 թվականի սեպտեմբերի 4

7-րդ թիմին և Ռոք Լիին հրահանգում են Լուսնային երկրի արքայազնի՝ Միտիրոյին և նրա չարաճճի որդուն՝ Հիկարուին, ում իր չարաճճիությունների համար ոչ ոք չեն նախատել։ Լուսնային երկրի նախարարներից մեկը ապստամբություն է բարձրացնում՝ մտադիր լինելով պետական հեղաշրջում կազմակերպել, սակայն Նարուտոն ու նրա ընկերները խանգարում են նրան իրականացնել իր ծրագրերը՝ իշխանությունը վերադարձնելով օրինական ժառանգին։ Սկզբում Նարուտոն և չարաճճի Հիկարուն չեն ցանկանում ընկերանալ, սակայն Նարուտոն սովորեցնում է նրան, որ ընկերները կօգնեն նրան ցանկացած իրավիճակում և նրա հետ կլինեն ընդմիշտ։

Նարուտո Շիպուդենի ժամանակաշրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նարուտո Շիպուդեն» (ճապ.՝ 劇場版 NARUTO -ナルト- 疾風伝 , «Գեկիձյոյբան Նարուտո Շիպպուդեն» անգլ.՝ Naruto Shippuden the Movie), «Նարուտոյի» հիման վրա ստեղծված չորրորդ և Նարուտո Շիպուդենի վրա հիմված առաջին անիմացիոն ֆիլմը[9]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի օգոստոսի 4-ին։ Ֆիլմի ռեժիսորը Հաջիմե Կամեգակին էր։ Սցենարի հեղինակը՝ Ձյունկի Տակեգամին։

Հավելյան ինֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրամական մուտքերը կազմում են 10 միլիոն դոլար
  • DVD տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2008 թվականի ապրիլի 23
  • Blu-ray տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2013 թվականի մայիսի 1

Ըստ սյուժեի՝ վտարական նինջաները արթնացնում է Մորյո անունով հնագույն դևին, և նա տերակոտտային բանակի միջոցով փորձում է գրավել աշխարհը։ Մոյոյին կարող է կանգնեցնել միայն գերագույն քրմուհի Սիոնը, որին հսկում են Նարուտոն և նրա ընկերները։ Սիոնը կանխագուշակում է Նարուտոյի մահը և դա կանխելու համար միջամտում է Նրոտոյի և դևի մարտին։ Նա իր կյանքի գնում մտադիր էր սպանել Մորյոյին, սակայն Նարուտոն փրկում է նրան եւ ոչնչացնում է դևին։

Կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարուտո Շիպուդեն։ Կապեր (ճապ.՝ 劇場版 NARUTO -ナルト- 疾風伝 絆, «Գեկիձյոյբան Նարուտո Շիպպուդեն։ Դե Կիձունա» անգլ.՝ Naruto Shippuden the Movie: Kizuna), «Նարուտոյի» հիման վրա ստեղծված հինգերորդ և Նարուտո Շիպուդենի վրա հիմված երկրորդ անիմացիոն ֆիլմը[10]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 2-ին։ Ֆիլմի ռեժիսորը Հաջիմե Կամեգակին էր, սցենարի հեղինակը՝ Ձյունկի Տակեգամին։

Հավելյան ինֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրամական մուտքերը կազմում են 10,6 միլիոն դոլար
  • DVD տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2009 թվականի ապրիլի 22
  • Blu-ray տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2013 թվականի հունիսի 5

Կոնոհան հարձակմա է ենթարկվում անհայտ նինջաների կողմից, և գյուղի բնակիչների սկսում են պաշտպանել այն։ Կռվի ընթացքում Նարուտոն օգնում է ծերունի Շիննոյին, ով հետագայում պարզվում է որ բժիշկ է և հանդիպում է իր ուսաողուհի Ամարուի հետ։ Չարամիտ Սիննոն Անպոչ գազանի ուժի միջոցով փորձում է ոչնչացնել նինջայական բոլոր գյուղերը, սակայն պարտվում է օգնության հասած Նարուտոյի և Սասկե Ուչիհային։

Կրակի կամքի ժառանգորդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարուտո Շիպուդեն։ Կրակի կամքի ժառանգորդները (ճապ.՝ 劇場版 NARUTO -ナルト- 疾風伝 火の意志を継ぐ者, «Գեկիձյո։ Բան Նարուտո Սիպպուդեն Հի նո իսի ո ցուգու» անգլ.՝ Naruto Shippuden the Movie: The Will of Fire), «Նարուտոյի» հիման վրա ստեղծված վեցերորդ և Նարուտո Շիպուդենի վրա հիմված երրորդ անիմացիոն ֆիլմը[11]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի օգոստոսի 1-ին։ Ֆիլմի ռեժիսորը Մասահիկո Մուրատան է,սցենարի հեղինակը՝ Ձյունկի Տակեգամին[3]։

Հավելյան ինֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրամական մուտքերը կազմում են 8,1 միլիոն դոլար
  • DVD տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2010 թվականի ապրիլի 21
  • Blu-ray տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2013 թվականի հուլիսի 3

Ֆիլմի գործողությունները պատմում են նինջայական երկրների միջև Չորրորդ համաշխարհային պատերազմի սկզբի մասին, երբ յուրահատուկ ունակություններով շինոբիները սկսում է անհետանալ։ Սյուժեն պատմում է Հիրուկոյի ՝ երեք լեգենդար Սաննինի ընկերոջ, բանսարկությունների մասին։ Հիրուկոն այնքան շնորհալի չէր, որքան Ջիրայան, Ցունադեն կամ Օրոչիմարուն, և նա տուժել է դրա պատճառով։ Նա այդ խինդիրը ցանկանում է լուծել այլ նինջաների գենոմներին տիրանալով ու դրանց օգմությամբ հզորանալով։ Հիրուկոն ճանապարհորդում էր տարբեր երկրներով և գողանում էր կեկկեյ գենկայ ունեցող մարդկանց։ Նրա վերջին զոհը Կակաշի Հաթակեն էր, ով ուներ շարինգանի։ Կակաշիի վրա վաղուցվաից դրված կնիքի օգնությամբ (այդ կնիքը Հիրուկոյին հնարավորություն էր տալիս կառավարել Կակաշիի ործողություները) Հիրուկոն հեշտությամբ կարողանում է Կակաշիի տանել իր թաքստոց։ Այնուամեայնիվ Նարուտոն, Սակուրան, Սայը, Նեջին, Լին, Տեն-Տենը, Հինատան, Շինոն, Կիբան, Չոջին, Չիկամարուն և Ինոն Հիրուկոյին խանգարելու համար գնում են Կակաշիի հետքերով, և չնայած նրան որ Հիրուկոն նրանց մոտ է ուղարկում իր ենթականերին՝ Իչիին, նիի, և Սանային, Նարուտոն կարողանում է հասնել Հիրուկոյին և Ռասենսյուրկենով սպանել նրան[12]։

Լքված աշտարակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարուտո Շիպուդեն։ Լքված աշտարակը (ճապ.՝ 劇場版 NARUTO -ナルト- 疾風伝 ザ・ロストタワ, «Գեկիձյոյբան Նարուտո Շիպուդեն Ձա ռոսուտո տավա» անգլ.՝ Naruto Shippuden the Movie: The Lost Tower), «Նարուտոյի» հիման վրա ստեղծված յոթերորդ և Նարուտո Շիպուդենի վրա հիմված չորրորդ անիմացիոն ֆիլմը[13]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի հուլիսի 31-ին։ Ֆիլմի ռեժիսորը Մասահիկո Մուրատան է, սցենարի հեղինակը՝ Ձյունկի Տակեգամին[14]։

Հավելյան ինֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրամական մուտքերը կազմում են 8,5 միլիոն դոլար
  • DVD տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2011 թվականի ապրիլի 27
  • Blu-ray տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2013 թվականի ապրիլի 24

Որպես հրատարակության բոնուս, սկավառակների վրա թողարկվել է նաև «Նարուտո։ Ջինը և երեք ցանկությունները» OVA-ն։

Ոճրագործ Մուկադեն «պատահաբար» ժամանակի պորտալ է բացում Թաքնված Ավազի գյուղի մոտակայքում գտնվող Ռոուրանի լքված ավերակներում։ Նարուտոն այդ պորտալով հայտնվում է այն ժամանակում, երբ իր հայրը՝ Մինատո Նամկիկաձեն դեռևս կենդանի էր։ Հոր հետ միասին Նարուտոն դիմակայում է չարիքի դեմ, որը սպառնում է Կոնոհային և շինոբիական բոլոր երկրներին։ Թշնամուն հաջողվում է վերադառնալ 6 տարի ավելի վաղ անցյալ և Ռոուրանի վրա աշտարակների վեհաշուք քաղաք կառուցել, որը իրական ներկա ժամանակում ավերակ էր դարձել։ Այդ տարածքի գետնի տակո անցնող հոսանքը աշտարակների միջով ծնուցում է չարագործի տիկնիկային զորքին։ Արքայադստեր և քաղաքի բնակիչների հետ միասին Նարուտոն բացահայտում է Մուկադեի դավադրությունը և ոչնչացնում նրան։ Մուկադեի չակրա հաղորդող դանակը դառնում է Ռոուրանի կառավարիչների ընտանեկան ժառանգությունը։

Արյունոտ բանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարուտո։ Արյունոտ բանտ (ճապ.՝ 劇場版 NARUTO -ナルト- ブラッド・プリズン, «Գեկիձյոյբան Նարուտո Բուռադդո Պուրիձուն» անգլ.՝ Naruto the Movie: Blood Prison), «Նարուտոյի» հիման վրա ստեղծված ութերորդ և Նարուտո Շիպուդենի վրա հիմված հինգերեդ անիմացիոն ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 30-ին։ Ֆիլմի ռեժիսորը Մասահիկո Մուրատան է, սցենարի հեղինակը՝ Ակիրա Հիգաշիյաման։

Ռուսաստանում ֆիլմը չի ցուցադրվել լայն տարածմամբ, բայց այն հասանելի է դարձել 2015 թվականի օգոստոսի 12-ին։ Դիտողները, ովքեր հունիսի 4-ին կամ 5-ին ներկա էին Վերջին ֆիլմի պրեմիերային, կոդ են ստացել «Նարուտո։ Արյունոտ բանտ»-ի և «Նարուտո։ Նինջայի Ուղին»- արտոնագրված թվային օրինակները ներբեռնելու համար։ Օրինակները կրկնօրինակել են Reanimedia ընկերությունը։

Հավելյան ինֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրամական մուտքերը կազմում են 9,1 միլիոն դոլար
  • DVD տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2012 թվականի ապրիլի 25
  • Blu-ray տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2013 թվականի օգոստոսի 7
  • Blu-ray տարբերակի թողարկման ամսաթիվը Ռուսաստանում՝ 2016 թվականի առաջին եռամսյակ[15]

Որպես հրատարակության բոնուս, սկավառակների վրա թողարկվել է նաև «Չունիների կրակոտ քննություն։ Նարուտոն ընդդեմ Կոնոհամարուի» OVA-ն։

Պատմության մեջ Նարուտոն բանտարկված է «Արյունոտ բանտ» կոչվող բանտում ՝ Ռայկագեի վրա կատարված մահափորձի և մի քանի շինոբիների սպանության մեղադրանքով։ Ամրոցի տերը ՝ Մուին, օգտագործում է բանտարկության ջուցուն, որի պատճառով բանտարկյալները չեն կարողանում հեռանալ բանտի կազմից։ Բանտում Նարուտոն իմանում է մի տուփի մասին, որն ունակ է կատարել ցանկացած ցանկություն։ Նա փորձում է ապացուցել իր անմեղությունը և բացահայտել «Արյունոտ բանտի» բոլոր գաղտնիքները։ Ավելի ուշ պարզվում է, որ Մուին Նարուտոյի չակրան ցանկանում է օգտագործելի տուփը բացելու և իր մահացած որդուն ՝ Մուկուին հարություն տալու համար։ Ֆիլմի վերջում Նարուտոյին օգնության են հասնում նրա հավատարիմ ընկերները և վերջինիս հետ մենամարտում Սատորի դևի դեմ, որն արկղի իրական պարունակությունն էր։

Նինջայի Ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարուտո։ Նինջայի Ուղին (ճապ.՝ ザ・ラスト ナルト・ザ・ムービ, «Ռոյդո տու ձյա Նարուտո Ձա Մույբի» անգլ.՝ Road to Ninja: Naruto the Movie), «Նարուտոյի» հիման վրա ստեղծված իններորդ և Նարուտո Շիպուդենի վրա հիմված վեցերորդ անիմացիոն ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 28-ին[16]։ Ֆիլմի ռեժիսորն է Հայաթո Դեթեն, սցենար հեղինակը՝ Յուկա Միյատան։ «Նարուտո» մանգայի ստեղծող Մասաշի Քիշիմոտոն անձամբ է առաջարկել հորինել ֆիլմի պատմությունը (սյուժեի գաղափարը) և կերպարների ձևավորումը։

Ռուսաստանում ֆիլմը չի ցուցադրվել լայն տարածմամբ, բայց այն հասանելի է դարձել 2015 թվականի օգոստոսի 12-ին։ Դիտողները, ովքեր հունիսի 4-ին կամ 5-ին ներկա էին Վերջին ֆիլմի պրեմիերային, կոդ են ստացել «Նարուտո։ Արյունոտ բանտ»-ի և «Նարուտո։ Նինջայի Ուղին»- արտոնագրված թվային օրինակները ներբեռնելու համար։ Օրինակները կրկնօրինակել են Reanimedia ընկերությունը։

Հավելյան ինֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրամական մուտքերը կազմում են 9,1 միլիոն դոլար
  • DVD տարբերակի թողարկման ամսաթիվը՝ 2013 թվականի ապրիլի 24
  • Blu-ray տարբերակի թողարկման ամսաթիվը Ռուսաստանում՝ 2016 թվականի առաջին եռամսյակ[15]

Կոնոհան ասպասելիորեն հարձակման է ենթարկվոմ Փեյնի, Կոնանի, Իտաչի Ուչիհայի, Կիսամե Հոշիգակեի, Սասորիի, Դեյդարայի, Կակուզոի և Հիդանի կողմից։ Դժվարությամբ, բայց Նարուտոյին հաջողվում է հակագրոհել։ Սակայն հարց է ծագում, թե ինչու են Ակացուկիի մահացած անդամները կենդանի։ Տոբին (Օբիտոն) ներխուժելով Կոնոհա։ Նարուտոն և Սակուրան դառնում են նրա դոջուցուի զոհը։ Նրանք ընկնում են Տոբիի գենջուցուի տակ և հատնվում մի աշխարհում, որը իրական աշխարհի ճիշտ հակառակ աշխարհն էր։ Բացահայտվում է, որ բարեսիրտ Սասկեն ապրում է Կոնոհայում, Նարուտոյի ծնողները ողջ են, իսկ Սակուրայի ծնողները, ընդհակառակը՝ մահացել են։ Բացի այդ, Սակուրայի հայրը Չորրորդ Հոկագեն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Это те же композиторы, которые приложили руку к основному телесериалу.
  2. досл. «Наруто: Грандиозная сцена! Книга искусств ниндзя, принадлежащая принцессе страны Снега, да ттэба ё!!».
  3. 3,0 3,1 3,2 3,3 Английская версия названия фильма.
  4. «Japan Box Yearly Box Office 2004». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
  5. «160 North American Screens Signed Up for Naruto Movie» (англійською). Anime News Network. 15 апреля 2007 года. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Naruto The Movie: Ninja Clash in the Land of Snow». Viz Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. «Japan Box Yearly Box Office 2005». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
  8. «Japan Box Yearly Box Office 2006». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
  9. букв. «Ураганные хроники Наруто, фильм».
  10. букв. «Ураганные хроники Наруто: Узы».
  11. букв. «Ураганные хроники Наруто: Наследники Воли Огня».
  12. «Naruto10th» (ճապոներեն). Naruto 10th anniversary website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. букв. «Ураганные хроники Наруто: Затерянная башня».
  14. «劇場版NARUTO-ナルト-疾風伝 ザ・ロストタワー - 映画|東宝WEB SITE» (японською). Toho. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. 15,0 15,1 Ожидаемая дата поступления: 20 февраля 2016 года.
  16. Главный режиссёр аниме «Наруто» и его продолжения, «Наруто Сиппудэн».