«Ադեմա» - «Լ’Էմիռն» ֆուտբոլային խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ադեմա» - «Լ’Էմիռն» ֆուտբոլային խաղ
Ամսաթիվ2002
ՄարզադաշտMahamasina Municipal Stadium?

«Ադեմա» - «Ստադ Օլիմպիկ լ'Էմիռն» ֆուտբոլային հանդիպումը ռեկորդային է մեկ խաղում խփած գոլերի քանակով, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Այն խաղացվել է 2002 թվականի հոկտեմբերի 31-ին Մադագասկարի «Ադեմա» - «Ստադ Օլիմպիկ լ'Էմիռն» (ՍՕԷ) թիմերի միջև։ 149 գոլերով խաղը գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 36-0, որը գրանցվել էր 1885 թվականին կայացած խաղում։

Խաղի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Մադագասկարի առաջնության եզրափակիչ փուլի մրցակարգը շրջանաձև էր՝ չորս լավագույն թիմերի մասնակցությամբ։ Ավարտից մեկ տուր առաջ մրցավար Ռազաֆինտսալաման, վերջին րոպեին նշանակելով 11-մետրանոց հարված, մայրաքաղաքի «Ստադ Օլիմպիկ լ'Էմիռնին» (ՍՕԷ) զրկել էր ոսկե մեդալ նվաճելու հնարավորությունից։ Վերջին խաղում, որտեղ նեղացած թիմին արդեն չեմպիոնի կարգավիճակով դիմակայում էր տեղի «Ադեման», ՍՕԷ-ի մարզիչ Ռատսարազական խաղացողներին հրահանգ է տվել առավելագույն քանակությամբ գոլեր խփել սեփական դարպասը։ Արդյունքում «Ադեման», որի խաղացողները տեղում կանգնած հետևում էին տեղի ունեցող իրադարձություններին, դարձավ վարպետների թիմերի խաղում գրանցված ամենամեծ հաղթանակի հեղինակը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ Աննախադեպ էր նաև «արագագործությունը»՝ միջինը յուրաքանչյուր 36 վայրկյանը մեկ գնդակը հայտնվում էր ՍՕԷ-ի դարպասում[1]։

Արդյունքում ՍՕԷ-ի մարզիչ Զակա Բեն, ինչպես նաև թիմի չորս խաղացողներ, այդ թվում՝ Մադագասկարի ազգային հավաքականի ավագ Մամիսոա Ռազաֆինդրակոտոն որակազրկվեցին երեք տարով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ни любви, ни тоски, ни жалости». Самые невероятные разгромы в истории футбола
  2. «Футбольный матч профессиональных команд закончился со счетом 31:0». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]