«Աբեգգ» անվան վարիացիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Աբեգգ» անվան վարիացնիաներ, գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի առաջին լուրջ կոմպոզիտորական ստեղծագործություններից են։ Ստեղծագործությունը գրվել է 1829-1830 թվականներին այն բանից հետո, երբ Շումանը հանդիպել է Մետա Աբեգգին։ Այս կնոջ ազգանունը շատ զարմացրել է կոմպոզիտորին, քանի որ ազգանվան բոլոր տառերը երաժշտական նոտաների անվանումներ են (A-լա, B-սի բեմոլ, E- մի, G-սոլ,G-սոլ)։ Տառերին համապատասխանող նոտաներով էլ հենց սկսում է վարիացիաների թեման։

Ռոբերտ Շումանը իր ստեղծագործություններում միշտ օգտագործել է սիմվոլիզմը և ուշադիր զննելով նրա գրած նոտաները կարելի է գտնել շատ համապատասխանություններ անվանումների տառերի հետ։

Ստեղծագործությունը կազմված է 4 մասից՝

  • Թեմա
  • 3 վարիացիա
  • Կանտաբիլե (երգեցիկ մասը)
  • Ֆինալ (վերջին մասը)

Այս վարիացիաները արժանացել են 19-րդ դարի քննադատների համակրանքին և գովաբանությանը։