Ֆուտբոլի գնդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուտբոլի գնդակ, գնդակ, որն օգտագործվում է ֆուտբոլ սպորտաձևում։

Սկզբնական ժամանակներում ֆուտբոլի գնդակները պատրաստում էին տարբեր կենդանիների կաշվից։

Դրանք շուտ էին մաշվում և ուժեղ հարվածներից պատռվում էին։ Հատուկ պատրաստման եղանակը մշակեց Չարլզ Գուդիերը 1838 թվականին[1]։ Նա գնդակ պատրաստեց կաուչուկից, որը հրաբխային ծագում ուներ։ 1855 թվականին Չարլզը ներկայացրեց իր առաջին պատրաստած գնդակը։ Դա շատ հարմար էր, չէր պատռվում և չէր մաշվում։

Որակը և տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ունի գնդաձև տեսք.
  • Հիմնականում պատրաստվում է բնական և արհեստական կաշվից
  • Գնդակի շրջանագծի երկարությունը տատանվում է 68-70 սմ-ի սահմանում[2]
  • Գնդակի ծանրությունը տատանվում է 410-450 գ-ի սահմանում
  • Գնդակի մեջ ջուրը ներծծվելով ավելացնում է գնդակի զանգվածը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նախնական տեսքը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  2. «Չափսերը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]