Ֆորսետի
Ֆորսետի (հին սկանդ. Forseti - նախագահ), գերմանա-սկանդինավյան դիցաբանությունում Բալդրի և Նաննայի որդին, արդարության և արդարադատության աստվածը, ով լուծում է ծագած վեճերը և հաշտեցնում վիճաբանողներին։ Ֆորսետին ամենաիմաստուն և ամենապերճախոս ասերից էր։
Ասգարդում՝ խորհրդի դահլիճում, նրան գահ շնորհվեց, ընդ որում՝ աստվածները որոշեցին, որ նա արդարության և արդարադատության հովանավորը պետք է լինի։ Ֆորսետին իշխում էր Գլիտնիրում (հին սկանդ. Glitnir - փայլող)։ Այստեղ էլ նստած նա լուծում էր մարդկանց և աստվածների վեճերը` համբերատար կերպով հարցեր տալով նրանց և լսելով երկու կողմերին էլ, և այնպիսի որոշումներ էր կայացնում, որ ոչ ոք երբեք կասկածի տակ չէր դնում դրանց արդարացիությունը։ Ֆորսետիի պերճախոսությունն ու համոզելու ընդունակությունն այնքան մեծ էին, որ նրա խոսքերը միշտ հասնում էին լսողների սրտերին, և նրան միշտ հաջողվում էր հաշտեցնել նույնիսկ ամենաանհաշտ թշնամիներին։ Բոլոր նրանք, ովքեր հեռանում էին նրա դղյակից, ապրում էին խաղաղությամբ և չէին համարձակվում դրժել նրան տրված երդումը, քանի որ վախենում էին նրա բարկությունից, ինչին անմիջապես հետևելու էր մահը։
Որպես արդարության աստված՝ Ֆորսետին պարտավոր էր նախագահել յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ։ Նրան դիմում էին բոլորը, ովքեր պետք է ենթարկվեին դատաքննության և ասում էին, որ նա միշտ օգնում էր նրանց, ովքեր արժանի էին դրան։ Նա այնպիսի սիրով էր լուծում բոլոր վեճերը, որ վիճաբանողներն անպայման հաշտվում էին։
Նա ասում է.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Régis Boyer, L'Edda Poétique, Fayard, 1992, 685 p. (ISBN 2-213-02725-0)
- Rudolf Simek, Dictionary of Northern Mythology (trans։ Angela Hall), Cambridge, 2007, 424 p. (ISBN 978-0-85991-513-7)
- Snorri Sturluson, L'Edda ։ traduit, introduit et annoté par François-Xavier Dillmann, Gallimard, 1991, 319 p. (ISBN 2-07-072114-0)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Սկանդինավիային նվիրված կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորսետի» հոդվածին։ |
|