Ֆորսետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆորսետի (հին սկանդ. Forseti - նախագահ), գերմանա-սկանդինավյան դիցաբանությունում Բալդրի և Նաննայի որդին, արդարության և արդարադատության աստվածը, ով լուծում է ծագած վեճերը և հաշտեցնում վիճաբանողներին։ Ֆորսետին ամենաիմաստուն և ամենապերճախոս ասերից էր։

«Դատարանում նստած Ֆորսետին», Կարլ Էմիլ Դյոպլեր, 1881 թ.

Ասգարդում՝ խորհրդի դահլիճում, նրան գահ շնորհվեց, ընդ որում՝ աստվածները որոշեցին, որ նա արդարության և արդարադատության հովանավորը պետք է լինի։ Ֆորսետին իշխում էր Գլիտնիրում (հին սկանդ. Glitnir - փայլող)։ Այստեղ էլ նստած նա լուծում էր մարդկանց և աստվածների վեճերը` համբերատար կերպով հարցեր տալով նրանց և լսելով երկու կողմերին էլ, և այնպիսի որոշումներ էր կայացնում, որ ոչ ոք երբեք կասկածի տակ չէր դնում դրանց արդարացիությունը։ Ֆորսետիի պերճախոսությունն ու համոզելու ընդունակությունն այնքան մեծ էին, որ նրա խոսքերը միշտ հասնում էին լսողների սրտերին, և նրան միշտ հաջողվում էր հաշտեցնել նույնիսկ ամենաանհաշտ թշնամիներին։ Բոլոր նրանք, ովքեր հեռանում էին նրա դղյակից, ապրում էին խաղաղությամբ և չէին համարձակվում դրժել նրան տրված երդումը, քանի որ վախենում էին նրա բարկությունից, ինչին անմիջապես հետևելու էր մահը։

Որպես արդարության աստված՝ Ֆորսետին պարտավոր էր նախագահել յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ։ Նրան դիմում էին բոլորը, ովքեր պետք է ենթարկվեին դատաքննության և ասում էին, որ նա միշտ օգնում էր նրանց, ովքեր արժանի էին դրան։ Նա այնպիսի սիրով էր լուծում բոլոր վեճերը, որ վիճաբանողներն անպայման հաշտվում էին։

Նա ասում է.

Aquote1.png
- Ես այստեղ եմ և հետևում եմ ձեր յուրաքանչյուր քայլին և շրջադարձին։ Թվում է, թե արդարության անիվը դանդաղ է պտտվում, սակայն ես միշտ ձեզ հետ եմ և հանդես եմ գալիս ձեր անունից։ Ինչպիսի իրավական շղթաներով էլ ձեզ կապեն, ես միշտ ձեր կողքին կլինեմ, որ անմիջապես քանդեմ դրանք։ Ինձ վերաբերվեք որպես ձեր փաստաբանի, ով հոգ է տանում իրավական աշխարհի և արդարության մասին. ինձ պետք չէ վճարել, ես գալիս եմ ձեր տուն և արձագանքում ձեր դիմումներին։
Aquote2.png


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Régis Boyer, L'Edda Poétique, Fayard,‎ 1992, 685 p. (ISBN 2-213-02725-0)
  • Rudolf Simek, Dictionary of Northern Mythology (trans։ Angela Hall), Cambridge,‎ 2007, 424 p. (ISBN 978-0-85991-513-7)
  • Snorri Sturluson, L'Edda ։ traduit, introduit et annoté par François-Xavier Dillmann, Gallimard,‎ 1991, 319 p. (ISBN 2-07-072114-0)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Սկանդինավիային նվիրված կայք