Օքսիդառեդուկտազներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օքսիդառեդուկտազներ (ՖՀ 1), ֆերմենտների դաս, որոնք կատալիզում են կենսաքիմիական օքսիդացման ռեակցիներ, որոնցում տեղի է ունենում մի մոլեկուլից մյուսին էլեկտրոնների փոխանցում։
Կատալիզվող ռեակցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օքսիդառեդուկտազներով կատալիզվող ռեակցիաների ընդհանուր տեսքը հետևյալն է
- A− + B → A + B−
որտեղ A՝ վերականգնիչ (էլեկտրոնների դոնոր), իսկ B` օքսիդիչ (էլեկտրոնների ակցեպտոր)։
Կենսաքիմիական փոխարկումների ժամանակ օքսիդավերականգնիչ ռեակցիաները ունենում են ավելի բարդ տեսք։ Օրինակ` գլիկոլիզի ռեակցիաներից մեկը
- Pi + գլիցերալդեհիդ-3-ֆոսֆատ + NAD+ → NADH + H+ + 1,3-դիֆոսֆոգլիցերատ
Այստեղ օքսիդիչի դերում է NAD+-ը, իսկ գլիցերալդեհիդ-3-ֆոսֆատը վերականգնիչն է։
Անվանակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս դասի ֆերմենտների համակարգային անվանումները կազմում են «դոնոր:ակցեպտոր + օքսիդառեդուկտազ» ձևով։ Սակայն ընդունված են նաև այլ տիպի անվանումներ։ Երբ հնարավոր է, ֆերմենտներին անվանում են «դոնոր + դեհիդրոգենազ» ձևով, օրինակ՝ գլիցերալդեհիդ-3-ֆոսֆատդեհիդրոգենազ (վերևի գլիկոլիզի ռեակցիան կատալիզող ֆերմենտը)։ Երբեմն անվանումն գրառվում է որպես «ակցեպտոր + ռեդուկտազ», օրինակ՝ NAD+-ռեդուկտազ։ Այն մասնավոր դեպքերում, երբ օքսիդիչ է հանդիսանում թթվածինը, ֆերմենտին անվանում են «դոնոր + օքսիդազ» ձևով։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ֆերմենտների միջազգային դասակարգման` օքսիդառեդուկտազները պատկանում են առաջին դասին (ՖՀ 1)։ Այդ դասն իր հերթին ստորաբաժանվում է 22 ենթադասերի։
- ՖՀ 1.1, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են դոնորների CH—OH խմբի հետ (ալկոհոլ օքսիդառեդուկտազներ)
- ՖՀ 1.2, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են դոնորների ալդեհիդային կամ օքսո-խմբի հետ
- ՖՀ 1.3, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են դոնորների CH—CH խմբի հետ (CH–CH օքսիդառեդուկտազներ)
- ՖՀ 1.4, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են դոնորների CH—NH2 խմբի հետ (ամինաթթու օքսիդառեդուկտազներ, մոնոամին օքսիդազ)
- ՖՀ 1.5, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են դոնորների CH—NH խմբի հետ
- ՖՀ 1.6, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են NADH կամ NADPH-ի հետ
- ՖՀ 1.7, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են այլ ազոտ պարունակող միացությունների հետ որպես դոնոր
- ՖՀ 1.8, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են դոնորների ծծումբ պարունակող խմբի հետ
- ՖՀ 1.9, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են դոնորների հեմ խմբի հետ
- ՖՀ 1.10, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են դիֆենոլների և նրա ածանցյալների հետ որպես դոնոր
- ՖՀ 1.11, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են պերօքսիդի հետ որպես ակցեպտոր (պերօքսիդազներ)
- ՖՀ 1.12, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են ջրածնի հետ որպես դոնոր
- ՖՀ 1.13, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են միակի դոնորների հետ` կապելով մոլեկուլային թթվածին (օքսիգենազներ)
- ՖՀ 1.14, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են կրկնակի դոնորների հետ՝ կապելով մոլեկուլային թթվածին
- ՖՀ 1.15, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են սուպերօքսիդ ռադիկալների հետ որպես ակցեպտոր
- ՖՀ 1.16, ներառում է ֆերմենտներ, որոնք օքսիդացնում են մետաղի իոնները
- ՖՀ 1.17, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են CH կամ CH2 խմբերի հետ
- ՖՀ 1.18, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են երկաթ և ծծումբ պարունակող սպիտակուցների հետ որպես դոնոր
- ՖՀ 1.19, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են վերականգնված ֆլավոդոքսինի հետ որպես դոնոր
- ՖՀ 1.20, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են ֆոսֆորի կամ արսենի հետ որպես դոնոր
- ՖՀ 1.21, ներառում է ֆերմենտներ, որոնք փոխազդում են X—H և Y—H տիպի մոլեկուլների հետ՝ առաջացնելով X—Y կապ
- ՖՀ 1.97, ներառում է այլ օքսիդառեդուկտազներ