Jump to content

Օտարում (իրավունք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օտարում (այլ կիրառումներ)

Օտարում, քաղաքացիական իրավունքում, սեփականության կամ օպերատիվ կառավարման իրավունքով գույքի հանձնումը այլ անձի, գույքը մեկ այլ անձին փոխանցում, ինչպես նաև սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցում։

Կատարվում է օրենքուլ սահմանված կարգով՝ հատուցմամբ (օրինակ, առուծախ) կամ անհատույց (օրինակ, նվիրատվություն)։ Օտարման իրավունքը պատկանում է սեփականատիրոջը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում, նաև՝ ոչ սեփականատերերին; Օտարման հարկադիր եղանակների մեջ են մտնում ազգայնացումը, բռնագրավումը ևն։

Այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Գրոտիուսը և Լոկը, ընդունում էին, որ որոշակի իրավունքների կամ իրավազորությունների օտարումը իրավական քաղաքական հասարակարգի անհրաժեշտ նախապայման է։ Այս իմաստով՝ օտարումը դարձավ հասարակական պարտավորագրի տեսության հիմք։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան, Օքսֆորդի քաղաքագիտության և քաղաքականության բառարան (խմբ. Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Գիտանք»», 2003 — 592, էջեր 592 — 592 էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 577