Օտարում (իրավունք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Օտարում (այլ կիրառումներ)

Օտարում (անգլ.՝ Alienation), գույքը մեկ այլ անձին փոխանցում, ինչպես նաև սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցում։

Մինչև 17-րդ դարը «օտարում» եզրը կիրառվում էր գույքի առնչությամբ։ Օրինակ՝ մեկը կարող էր օտարել իր գույքը՝ փոխանցելով մի ուրիշ անձի կամ հաստատության։ 17-րդ դարում եզրի նշանակությունը փոխվեց՝ նյութական ունեցվածքից դեպի ոչ նյութականը, ինչպես, օրինակ՝ իրավունքների և ինքնիշխանպւթյան օտարումը։ Այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Գրոտիուսը և Լոկը, ընդունում էին, որ որոշակի իրավունքների կամ իրավազորությունների օտարումը իրավական քաղաքական հասարակարգի անհրաժեշտ նախապայման է։ Այս իմաստով՝ օտարումը դարձավ հասարակական պարտավորագրի տեսության հիմք։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան, Օքսֆորդի քաղաքագիտության և քաղականության բառարան (խմբ. Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Գիտանք»», 2003 — 592, էջեր 592 — 592 էջ. — 500 հատ։