Քրիստոսի Եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նկար՝ Քրիստադելֆիանական մատուռ Անգլիայի Բաթ քաղաքում

Քրիստոսի Եղբայրներ - Գռիստատելֆիան (Եղբայրներ ի Քրիստոս - Կրիստադելֆիյան) անկախ եկեղեցի է, որը հիմնադրվել է 1848 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք հիմնադրվել են 1848 թ. անգլիացի բժիշկ Ջոն Թոմասի կողմից, ով լքեց Ալեքսանդր Քեմփբելի Վերակառուցման Շարժումը, քանի որ նա համաձայն չէր եկեղեցու կողմից Երրորդության և հոգու անմահության դասավանդմանը, որոնք նա համարում էր ոչ-աստվածաշնչյան և սնահավատ։ Սկսած 1848-1863 թթ. եկեղեցական համայնքը զարգացավ հիմնականում Շոտլանդիայում և Վիրջինիայում։ 1863 թ. եկեղեցին ընտրեց «Քրիստադելֆիան» անունը՝ գրանցվելու որպես ամերիկյան քաղաքացիական պատերազմի բարեխիղճ ընդդիմադիրներ։ 1890-ականներին խումբը քրիստոնեական եկեղեցիների մեջ առաջիններից մեկն էր, որն օգնեց հրեական էմիգրանտներին։ 1960-ականների ընթացքում խումբն սկսեց քարոզել Աֆրիկայում, արագորեն աճեց Մալավիում, հետագայում՝ մի քանի այլ երկրներում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի 120 երկրներում կան մոտ 60,000 Քրիստադելֆիաններ։ Ամենաշատ Քրիստադելֆիանները Անգլիայում են (18,000), Ավստրալիայում (12,000), Մալավիում (7,000), Մոզամբիկում (5,000)և ԱՄՆ-ում(5,000)։ Այս ամենից 55,000-ը պատկանում են հիմնական«Կենտրոնական Ընկերակցությանը»։ Կան նաև մի քանի փոքր, շատ պահպանողական խմբեր, ինչպիսիք են «Dawn Christadelphians» «Old Paths Christadelphians» և այլն, որոնք ունեն ընդամենը մի քանի հարյուր անդամներ։

Հավատալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստադելֆիանները հավատում են Աստվածաշնչին, բայց պատկերավոր ձևով կարդում են որոշ հատվածները, որոնք մյուս եկեղեցիները բառացիորեն են կատարում։ Օրինակ՝ Քրիստադելֆիանների եկեղեցին միակ եկեղեցին է աշխարհում, որը պաշտոնապես հաստատում է իր Հավատքի ձևակերպումը, որ սատանան ընդամենը այլաբանություն է։

Քրիստադելֆիանների եկեղեցին նաև միակ միջազգային եկեղեցին է, որը մերժում է այն գաղափարը, որ Հիսուս գոյություն ուներ նախքան իր ծնունդը, միաժամանակ սակայն ընդունելով նրա հրաշափառ կուսական ծնունդը։ Նրանք կարդում են հատվածներ, ինչպիսիք են՝ «Ես եկել եմ երկնքից» , որն անդրադառնում է միայն այն ուղուն, որ Հիսուսն արարվել է մի կույսի ծննդից, այլ ոչ թե նշանակում է, որ Հիսուսը երկնքում էր նախքան իր մայրը կծնվեր։ Այս աստվածաբանական դիրքորոշումը հայտնի է որպես Socinianism , ի պատիվ իտալացի աստվածաբան Լաելիո Սոզինիի և նրա զարմիկ Ֆաուստո Սոզինիի, և Եվրոպայում հիմնականում կապված է Լեհական Եղբայրներության հետ՝ 1550-1650 թթ.։ Socinianism-ը տարբերվում է Arianism-ից, որը հավատում է, որ Հիսուսը գոյություն ուներ նախքան իր ծնունդը, նույնիսկ մինչ իր նախնիներ Դավիթը, Աբրահամը և Ադամը։ Socinianism-ը նաև տարբերվում է ժամանակակից Unitarianism-ից, որը գտնում է, որ Հիսուսը Հովսեփից ծնված որդին էր, այլ ոչ թե կուսական ծննդից[2]։

Համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն չունեն քահանաներ, եպիսկոպոսներ կամ կենտրոնական հիերարխիա։ Յուրաքանչյուր տեղական խումբ ընտրում է յոթ կամ ութ ավագանու անդամ՝ 2 կամ 3 տարի ժամկետով, ովքեր աշխատավարձ չեն ստանում։ 300 տեղական եկեղեցիներ Բրիտանիայում նշանակում են «Քրիստադելֆիանների Աստվածաշնչյան Առաքելությունը» (CBM), որն աջակցում է Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի խմբերին։ Այս CBM-ը տեղական աշխատակիցները նույնպես չեն վճարվում և վճարում են իրենց սեփական ավիատոմսերի արժեքը։ Այս խումբը հրատարակում է անվճար անգլերեն ամսագիր, որը կոչվում է «Ուրախ Լուրեր» (անգլերեն)։ Նմանատիպ կազմակերպությունների գոյություն ունեն Ավստրալիայում Ասիայում և Կալիֆորնիայում՝ Լատինական Ամերիկացիների համար։

Մարմինը կառավարում է երեք բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստադելֆիանների Սննդի հիմնադրամ, որն օժանդակում է կույրերի համար հորերի ու դպրոցների կառուցմանը Աֆրիկայում և նմանատիպ այլ ծրագրերում։ Քրիստադելֆիանների Հնդկաստանի տներ հիմնադրամները, որոնք կառավարում են երկու մանկատներ և մի բորոտ գյուղ Հնդկաստանում։ Քրիստադելֆիանների «Samaritan» հիմնադրամ, որը կազմում է անանուն նվիրատվություններ ավելի մեծ, սովորաբար աշխարհիկ բարեգործություններ ջրհեղեղի և սովի վերացման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բրիտանական Հեռարձակման Կորպորացիա (British Broadcasting Corporation), հոդված անգլերենով՝ «Բի-բի-սի» Christadelphians
  2. Հեղինակ՝ Ռոբ Ջ. Հինդմն։ Քրիստադելֆիանները (Քրիստոսի եղբայրներն ու քույրերը) Ծանոթացնել Աստվածաշնչի վրա հիմնված համայնքի հետ