Քրիստոսի Եղբայրներ
| Քրիստոսի Եղբայրներ | |
|---|---|
| Տեսակ | Վերականգնողականություն |
| Կազմավորման վայր | Ֆիլադելֆիա |
Քրիստոսի Եղբայրներ կամ Քրիստադելֆիաններ (անգլ.՝ Christadelphians), վերականգնողական շարժման մեջ մտնող անկախ հակատրինիտար եկեղեցի, որը հիմնադրվել է 1848 թվականին և ակունքներով կապված է եղել Միլլերական շարժման հետ։[1]
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստադելֆիանները անվանումը կապված է հունարեն երկու բառերի հետ, դրանք են՝ Χρήστος (Քրիստոս, բառացի՝ օծյալ) և αδέλφος (ադելֆոս՝ եղբայր)։ Նշանակում է Քրիստոս եղբայրներ կամ եղբայրներ Քրիստոսում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանք հիմնադրվել են 1848 թ. անգլիացի բժիշկ Ջոն Թոմասի կողմից, ով լքեց Ալեքսանդր Քեմփբելի վերականգնողական շարժումը, քանի որ նա համաձայն չէր եկեղեցու կողմից Երրորդության և հոգու անմահության դասավանդմանը, որոնք նա համարում էր ոչ-աստվածաշնչյան և սնահավատ։ Սկսած 1848-1863 թթ. եկեղեցական համայնքը զարգացավ հիմնականում Շոտլանդիայում և Վիրջինիայում։ 1863 թ. եկեղեցին ընտրեց «Քրիստադելֆիան» անունը՝ գրանցվելու որպես ամերիկյան քաղաքացիական պատերազմի բարեխիղճ ընդդիմադիրներ։ 1890-ականներին խումբը քրիստոնեական եկեղեցիների մեջ առաջիններից մեկն էր, որն օգնեց հրեական էմիգրանտներին։ 1960-ականների ընթացքում խումբն սկսեց քարոզել Աֆրիկայում, արագորեն աճեց Մալավիում, հետագայում՝ մի քանի այլ երկրներում։
Ուսմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստադելֆիանները հավատում են Աստվածաշնչին և համարում են այն իրենց գերագույն հեղինակությունն ու հավատքի հիմքը, սակայն նրանց մեկնաբանությունը չափազանց տարբեր է բողոքականության, կաթոլիկության և ուղղափառության կողմից համընդհանուր քրիստոնեական համարվող տարբեր ուսմունքներից։
- Աստվածաշունչը համարվում է գերագույն հեղինակությունը։
- Մկրտությունը փրկության համար անհրաժեշտ տարրերից մեկն է։ Մանկամկրտությունը չի ընդունվում։
- Մարդու հոգին անմահ չի, այն մահանում է մարդու հետ և մահից հետո մարդիկ այլևս ոչինչ չեն գիտակցում։ Դժոխքը պարզապես ներկայացնում է գերեզմանը՝ «մեռածների աշխարհը»։ Վերջին դատաստանից հետո՝ ի հակադրություն արդարների, որոնք կստանան հավիտենական կյանք, անարդարները վերջնականապես կոչնչանան, այսինքն՝ մերժվում է հավիտենական տանջանքների ուսմունքը։ Այս ամենով քրիստադելֆիաններն ընդունել են ժամանակին տարածված անիհիլյացիոնիզմի և պայմանական անմահության ուսմունքները։
- Գոյություն ունի մեկ Աստված՝ Հայր Աստվածը։ Մերժվում է Երրորդության ուսմունքը։
- Սուրբ Հոգին ոչ թե առանձին անձնավորություն է, այլ Աստծո ուժ։
- Հիսուս Քրիստոսը գոյություն չի ունեցել այս աշխարհում ծնվելուց առաջ, այսինքն՝ մերժվում է նրա նախագայությունը։ Նա համարարվում է Աստծու միակ որդին, որը հավասար չէ Հայր Աստծուն։ Խաչի վրա մահանալուց հետո երրորդ օրը Աստված հարություն տվեց նրան և հավիտենական կյանք պարգևեց։
- Չի ժխտվում այն, որ Հիսուսը ծնվել է կույսից և կատարել հրաշքներ, սակայն սկզբում եղել են նաև այնպիսի քրիստադելֆիաններ, որոնք դա էլ էին մերժում։
- Սատանան անձնավորություն չի և չի հանդիսանում որևէ գերբնական էակ։ Դա Աստծուն, ինչպես նաև մարդուն խանգարող չարի այլաբանական մարմնավորումն է։
- Մարդը չի արարվել հավիտյան ապրելու համար։ Անկախ «արգելված պտուղը» ուտելուց՝ Ադամը, Եվան ու հաջորդ սերունդները ի սկզբանե միևնույն է պետք է մեռնեին։
Նրանք կարդում են հատվածներ, ինչպիսիք են՝ «Ես եկել եմ երկնքից», որն անդրադառնում է միայն այն ուղուն, որ Հիսուսն արարվել է մի կույսի ծննդից, այլ ոչ թե նշանակում է, որ Հիսուսը երկնքում էր նախքան իր մայրը կծնվեր։ Այս աստվածաբանական դիրքորոշումը հայտնի է որպես սոցինիականություն՝ ի պատիվ իտալացի աստվածաբան Լաելիո Սոզինիի ու նրա զարմիկ Ֆաուստո Սոզինիի, և Եվրոպայում հիմնականում կապված է Լեհական Եղբայրության հետ՝ 1550-1650 թթ.։ սոցինիականությունը տարբերվում է արիոսականությունից, որը հավատում է, որ Հիսուսը գոյություն ուներ նախքան իր ծնունդը, նույնիսկ մինչ իր նախնիներ Դավիթը, Աբրահամը և Ադամը։ սոցինիականությունը նաև տարբերվում է ժամանակակից ունիտարիզմիցից, որը գտնում է, որ Հիսուսը Հովսեփից ծնված որդին էր, այլ ոչ թե կուսական ծննդից[2]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստադելֆյանները տարածված են աշխարհի մոտ 120 երկրներում և նրանց ընդհանուր քանակը կազմում է 50/55-60 հազար։[3]
Ամենաշատ Քրիստադելֆիանները Անգլիայում են (18,000), Մալավիում (7,000), Մոզամբիկում (5,000)և ԱՄՆ-ում(5,000)։ Այս ամենից 55,000-ը պատկանում են հիմնական«Կենտրոնական Ընկերակցությանը»։ Ավստրալիայում կա 140-150 եկեղեցի[4][5] և մոտ 10 000 անդամ։
Ամբողջ Աֆրիկայում կա մոտ 32,6 հազար անդամ, որոնցից 17,8 հազար՝ Մոզամբիկում, մոտ 7 հազար՝ Մալավիում, 2,7 հազար՝ Քենիայում, 1350՝ Ուգանդայում ու մնացած երկրներում ավելի քիչ։[6]
Կան նաև մի քանի փոքր, շատ պահպանողական խմբեր, ինչպիսիք են «Dawn Christadelphians» «Old Paths Christadelphians» և այլն, որոնք ունեն ընդամենը մի քանի հարյուր անդամներ։
Համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն չունեն քահանաներ, եպիսկոպոսներ կամ կենտրոնական հիերարխիա։ Յուրաքանչյուր տեղական խումբ ընտրում է յոթ կամ ութ ավագանու անդամ՝ 2 կամ 3 տարի ժամկետով, ովքեր աշխատավարձ չեն ստանում։ 300 տեղական եկեղեցիներ Բրիտանիայում նշանակում են «Քրիստադելֆիանների Աստվածաշնչյան Առաքելությունը» (CBM), որն աջակցում է Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի խմբերին։ Այս CBM-ը տեղական աշխատակիցները նույնպես չեն վճարվում և վճարում են իրենց սեփական ավիատոմսերի արժեքը։ Այս խումբը հրատարակում է անվճար անգլերեն ամսագիր, որը կոչվում է «Ուրախ Լուրեր» (անգլերեն)։ Նմանատիպ կազմակերպությունների գոյություն ունեն Ավստրալիայում Ասիայում և Կալիֆորնիայում՝ Լատինական Ամերիկացիների համար։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստադելֆյանները խրախուսում են բարեգործությունը 3 բարեգործական հիմնադրամներ
- Քրիստադելֆիանների Սննդի հիմնադրամ, որն օժանդակում է կույրերի համար հորերի ու դպրոցների կառուցմանը Աֆրիկայում և նմանատիպ այլ ծրագրերում։
- Քրիստադելֆիանների Հնդկաստանի տներ հիմնադրամները, որոնք կառավարում են երկու մանկատներ և մի բորոտ գյուղ Հնդկաստանում։
- Քրիստադելֆիանների «Samaritan» հիմնադրամ, որը կազմում է անանուն նվիրատվություններ ավելի մեծ, սովորաբար աշխարհիկ բարեգործություններ ջրհեղեղի և սովի վերացման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բրիտանական Հեռարձակման Կորպորացիա (British Broadcasting Corporation), հոդված անգլերենով՝ «Բի-բի-սի» Christadelphians
- ↑ Հեղինակ՝ Ռոբ Ջ. Հինդմն։ Քրիստադելֆիանները (Քրիստոսի եղբայրներն ու քույրերը) Ծանոթացնել Աստվածաշնչի վրա հիմնված համայնքի հետ
- ↑ www.christadelphian.or.tz/en?utm_source=chatgpt.com
- ↑ https://christadelphian.org.au/services/where-we-meet/
- ↑ https://bibletruth.net.au/about-us/?utm_source=chatgpt.com
- ↑ https://www.cbm.org.uk/countries/