Քանան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քանան

Քանան, Պաղեստինի, Ասորիքի և Փյունիկիայի տարածքի հնագույն, մինչիսրայելական անվանումը։ «Քանան» անվան ստուգաբանությունը ճշգրտորեն պարզված չէ, ենթադրում են, որ նշանակում է ծիրանի և սկզբնապես վերաբերել է Փյունիկիային, որտեղ արդյունահանել են ծիրանի ներկ։ Ավելի ուշ անվանումը տարածվել է Քանանի ամբողջ տարածքի վրա։ Բնակիչները հիմնականում սեմական քանանացիներն էին։ Ոչ սեմական ժողովուրդներից Քանանում բնակվել են խուռիներ և խեթեր։ Քանանի պատմությունը հայտնի է մեր թվարկությունից առաջ մոտ VIII հազարամյակից։ Մեր թվարկությունից առաջ XVI —XV դարերում Քանանը Եգիպտոսի քաղաքական և տնտեսական տիրապետության ոլորտում էր, մեր թվարկությունից առաջ XIV դարում սկսվել է եգիպտական ազդեցության թուլացումը։ XIII դարում Եգիպտոսը և Խեթական պետությունը Քանանը բաժանել են ազդեցության ոլորտների։ Մեր թվարկությունից առաջ XIII դարից իսրայելական ցեղերը սկսել են Քանանի նվաճումը։ Հետագայում «Քանան» անվանումն օգտագործվել է Փյունիկիայի, իսկ «քանանացիներ»՝ երբեմն սյունիկների (Հյուսիսային Աֆրիկայի փյունիկյան գաղթավայրերի բնակիչներ) վերաբերմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քանան» հոդվածին։