Քայլ տանիքից
Արտաքին տեսք
Քայլ տանիքից ռուս.՝ Шаг с крыши | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | արկածային ֆիլմ |
Թվական | 1970 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ռադոմիր Վասիլևսկի |
Սցենարի հեղինակ | Rady Pogodin? |
Դերակատարներ | Dmitry Nikolayev? |
Օպերատոր | Fedir Sylchenko? և Vsevolod Shlemov? |
Երաժշտություն | Գենադի Գլադկով |
Կինոընկերություն | Օդեսայի կինոստուդիա |
Տևողություն | 84 |
«Քայլ տանիքից» (ռուս.՝ «Шаг с крыши»), խորհրդային մանկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Ռադոմիր Վասիլևսկին[1] 1970 թվականին Ռադի Պոգոդինի՝ ժամանակի միջով կախարդական ճանապարհորդության մասին համանուն պատմվածքի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգերորդ դասարանի աշակերտ Վիտկա Պարամոնովը, որ տխուր է այն պատճառով, որ ապրում է արկածներից զուրկ ձանձրալի ժամանակում, տանիքում հանդիպում է մի կախարդական կապույտ ագռավի, որը նրան բացահայտում է ժամանակի միջով ճանապարհորդության գաղտնիքը։ Վիտկան տեղափոխվում է անցյալ և հայտնվում է նաև քարանձավային մարդկանց մոտ, ապա հրացանակիրների ժամանակվա Ֆրանսիա, իսկ հետո Ռուսաստան՝ քաղաքացիական պատերազմի տարիներին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միտյա Նիկոլաև – Վիտկա Պարամոնով
- Նետա Բոյարսկայա – Անուկա / Անետա / Նյուշկա / Անյա Սեկրետարյովա
- Գեորգի Միլյար – Գի, հափերի առաջնորդ
- Նիկոլայ Կոռնոուխով – Կրամ, հուպերի առաջնորդ
- Անատոլի Յաբբարով – Տիխ
- Ալեքսանդր Պոտապով – Տուր
- Լև Պրիգունով – Գլյում
- Անատոլի Օբուխով – հրացանակիր դը Գիկ
- Վլադիմիր Բալոն – հրացանակիր Մորուակ
- Ռոման Տկաչուկ – կարդինալի գվարդիական
- Գեորգի Վիցին – անգլիացի
- Ելիզավետա Նիկիշչիխինա – Մադլեն
- Բորիսլավ Բրոնդուկով – պորուչիկ
- Անտոնինա Շուրանովա – տիկին, կալվածքի տիրուհի
- Ֆեոդոր Օդինոկով – չապաևական Վասիլի
- Ալեքսանդր Բերեզնյակ – ձիապան Պետկա
- Իվան Ռիժով – կազակ Կրուգովոյ
- Վալենտինա Տելեգինա – բուժքույր
- Սերգեյ Պլոտնիկով – Ստեպան
- Զինովի Գերդտ – Կապույտ Ագռավ (ձայն)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստ՝ Ռադի Պոգոդին
- Ռեժիսոր՝ Ռադոմիր Վասիլևսկի
- Օպերատոր՝ Ֆեոդոր Սիլչենկո
- Կոմպոզիտոր՝ Գենադի Գլադկով
- Նկարիչ՝ Ալեքսանդրա Կոնարդովա[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Քայլ տանիքից» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Քայլ տանիքից» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Шаг с крыши» Արխիվացված 2009-01-19 Wayback Machine на сайте «Дети в кино»Արխիվացված 2016-02-20 Wayback Machine
- «Քայլ տանիքից» ֆիլմը Օդեսայի կինոստուդիայի պաշտոնական կայքում
|