Քաղաքը և աստղերը
Քաղաքը և աստղերը անգլ.՝ The City and the Stars | |
---|---|
Հեղինակ | Արթուր Կլարկ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա և Dying Earth? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1956 |
Նախորդ | Against the Fall of Night? |
Հաջորդ | Beyond the Fall of Night? |
Կազմի հեղինակ | Ջորջ Սոթեր |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | հունիս 1956 |
OCLC | 500252499 |
«Քաղաք և աստղեր» (անգլ.՝ The City and the Stars), բրիտանացի ֆանտաստ գրող Արթուր Կլարկի գիտաֆանտաստիկ վեպը։ Գիրքը հրատարակվել է 1956 թվականին[1]։ Կլարկի խոսքերով՝ առաջին անգամ վեպը հրատարկվել է 1948 թվականին Startling Stories հրատարակչությունում այն բանից հետո, երբ մերժվել է Astounding Science-Fiction հրատարակչության խմբագիր Ջոն Վուդ Կեմպբել կրտսերի կողմից։ Գիրքն ստեղծվել է Կլարկի «Ընդդեմ գիշերվա գալուն» (անգլ.՝ Against the Fall of Night, 1948) վիպակի հիման վրա, որը ոմանք նախընտրում են ավելի ուշ ստեղծված տարբերակից։ Գրքերը միմյանցից տարբերվում են բովանդակությամբ, չնայած հիմնական սյուժեն և գաղափարական լրացումները վեպի վերամշաման ժամանակ սկզբունքորեն չեն փոխվել։ Գրքի նախաբանում Կլարկը պատմում է անեկդոտ մի հոգեբույժի և հիվանդի մասին, ովքեր խոստովանել են, որ մի օր քննարկել են նրան թերապիայի ժամանակ՝ չհասկանալով, որ մեկը կարդացել առաջին վեպը, իսկ մյուսը՝ հաջորդը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիասպար հին քաղաքը, որ ծածկված է թափանցիկ և ամուր նյութից պատրաստված գմբեթով, գտնվում է մարդկանց համար օրրան հանդիսացող Երկիր մոլորակի սրտում։ Այն գոյատևել է ավելի քան հարյուր միլիոնավոր տարիներ՝ մարտահրավեր նետելով հավերժությանը։ Իր երիտասարդության ժամանակ նա եղել է փոքր գյուղ, որոնցից շատ կային Գալակտիկական Կայսրությունում։ Երբ կայսրությունը մոտենում էր իր մայրամուտին, անհայտ հանճարները քաղաքին նոր ձև են տվել և ավելացրել մեքենաներ, որոնք նրան դարձրել են անմահ։ Մարդն այստեղ հավաքել է իր հանճարի բոլոր պտուղները, այն ամենը, ինչը փրկվել է անցյալի ավերակներից։ Կայսրության ամբողջ վարպետությունը, գեղարվեստական բոլոր շնորհները միավորվել են քաղաքի շինարարության մեջ։ Ամեն ինչ կարող էր կործանվել, բայց Դիասպարը դատապարտված էր ապրելու, որպեսզի Ժամանակի գետով անվտանգ անցկացնի մարդկային սերունդներին։ Քաղաքի բնակչությունը կայուն պահպանվում էր 10 միլիոնի սահմաններում։ Իր ողջ աներևակայելի երկար կյանքի ընթացքում քաղաքի բնակիչները երբեք ձանձրույթ չեն զգացել։ Նրանք գոյատևումից բացի ուրիշ ոչ մի բան չեն հասել, սակայն լիովին բավարարված են դրանով։ Գոյություն ունեն միլիոնավոր գործեր, որոնցով նրանք պետք է զբաղվեն Արարման սրահից դուրս գալու պահից մինչև Հիշողության քաղաքային պահեստարաններ վերադառնալու պահն ընկած ժամանակահատվածում։ Մի աշխարհում, որտեղ բոլոր տղամարդիկ և կանայք ունեն ինտելեկտ, որը նախորդ ժամանակներում նրանց կհավասարեցներ հանճարեղներին, ձանձրանալու վտանգ պարզապես գոյություն չուներ։ Դիասպարի բնակիչները չեն հետաքրքրվում նրանով, թե ինչ է տեղի ունենում ամբողջ աշխարհում, քանի որ նրանց կյանքն ընթանում է հարթ ու համաչափ։ Սակայն երիտասարդ Օլվինին նման կյանքը չի հետաքրքրում, և նա ցանկանում է փախչել գոյություն ունեցող սահմաններից, որոնք Դիասպարի բնակիչները ընդունում են որպես օբյեկտիվ իրականություն։ Մնում է միայն գտնել այս հավերժության կճեպից դուրս գալու հնար։
Հիմնական կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլվին, գլխավոր հերոս, Դիասպարի 20-ամյա բնակիչ։ Անկրկնելի, այսինքն՝ Դիասպարում հայտնվել է առաջին անգամ և հիշողություններ չունի անցյալ կյանքից։ Ունի անհաղթահարելի ցանկություն՝ դուրս գալու քաղաքից։
- Ջիզիրակ, Օլվինի ուսուցիչը,
- Հեդրոն, Դիասպարի ծաղրածուն, որի պարտականությունների մեջ է մտնում փոքր բազմազանություն մտցնելը քաղաքային կյանքում։
- Ալիստրա, Օլվինի ընկերուհին, որի հանդեպ նա կորցրել է իր հետաքրքրությունը Լիզ ճանապարհորդելուց հետո։ Առաջինն է նկատել Օլվինի բացակայությունը։
- Սիրեյնիս, ավագ Լիզա
- Հիլվար Սիրեյնիսի որդին և Օլվինի ընկերը, որն ուղեկցում էր վերջինիս իր ճանապարհորդություններում Լիզում և դեպի Յոթ Արևները։
- Խելահեղ Միտք, Գալակտիկական կայսրության գիտնականների՝ մաքուր, առանց ֆիզիկական թաղանթի միտք ստեղծելու առաջին փորձը։ Սակայն նա թշնամաբար է վերաբերվել ցանկացած նյութի հանդեպ, այդ պատճառով հսկայական ջանքերով այն ստիպված են եղել փակել Սև Արեգակի մեջ, որն արհեստական ստեղծված աստղ է գալակտիկայի ծայրին։
- Վեյնամոնդ, մաքուր բանականություն ստեղծելու երկրորդ փորձի ավելի հաջող արդյունքը։ Վեյնամոնդն ունի հսկայական գիտելիքներ և հնարավորություններ, սակայն նա դեռ թերզարգացած է, գրեթե երեխա։
Ստեղծագործության սիմվոլիզմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի հերոսները և իրադարձությունները հաճախ կապված են մարդկային բնույթի որոշակի կողմերի կամ փոփոխությունների ժամանակի հետ։ Այդպես, Օլվինը խորհրդանշում է մարդկանց ձգտումը՝ ճանաչել նորը։ Ջիզիրակը մարմնավորում է մեկ պահի իմաստությունը և վախը փոփոխությունների հանդեպ, որ զգում է Դիասպարի բնակիչների մեծ մասը։ Խեդրոնը խորհրդանշում է անպատասխանատվությունը և վախը, ինչի մասին վկայում է նրա փախուստը իրականությունից դեպի հիշողության պահեստ։ Գրքի վերջում, երբ Օլվինը տիեզերքից վերջին անգամ նայում է դեպի Երկիր, նա նայում է դեպի Հյուսիսային բևեռ և տեսնում է միաժամանակ մայրամուտ երկրի մի կողմում և արեւածագ աշխարհի մյուս կողմում։ Դա ցույց է տալիս, որ մարդկության գոնե մեկ դարաշրջանն ավարտվել է, նոր արշալույսն արդեն սկսվում է, և մի օր Մարդը կրկին կշարժվի դեպի այն աստղերը, որոնք նա արդեն ընտրել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Prescott, Orville (1956 թ․ հունվարի 27). «Books of The Times». The New York Times: 21. «His newest novel, The City and the Stars, is published today.»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|