Jump to content

Փրկել Լենինգրադը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փրկել Լենինգրադը
ռուս.՝ Спасти Ленинград
Երկիր Ռուսաստան
Ժանրռազմական ֆիլմ և մելոդրամա
ԹեմաQ4078184?
Թվականհունվարի 27, 2019
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Կոզլով
ՊրոդյուսերԱլեքսեյ Կոզլով
Սցենարի հեղինակԱլեքսեյ Կոզլով
ԴերակատարներԳելա Մեսխի և Անդրեյ Միրոնով-Ուդալով
ԵրաժշտությունՅուրի Պոտեենկո
Տևողություն106 րոպե

«Փրկել Լենինգրադը» (ռուս.՝ «Спасти Ленинград»), ռուսական ռազմական դրամա, որ ստեղծվել է ռեժիսոր Ալեքսեյ Կոզլովի կողմից[1][2]։ Ռուսաստանում վարձույթի է հանվել 2019 թվականի հունվարի 27-ին[3]։

Սյուժեի հիմքում ընկած է 752 բեռնանավի կործանման իրական պատմությունը, որ տեղի է ունեցել 1941 թվականի սեպտեմբերի 17-ին։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1941 թվականի աշնան սկզբին։ Երիտասարդ զույգը (կուրսանտ-հրետանավոր Կոստյա Գորելովն ու Նաստյան) բարձրանում են բեռնանավ, որով ռազմական ուսումնարանների կուրսանտներն ու շրջափակման մեջ առնված Լենինգրադի բնակիչները պետք է տարհանվեին Լադոգա լճով դեպի թիկունք՝ Նոր Լադոգա։ Բեռնանավը շատ հին է, բայց Նիկոլայ Գորելովը՝ Կոստյայի հայրը, իր վրա վերցնելով պատասխանատվությունը, հրամայում է նավ վերցնել հազարից ավելի մարդ։ Տարհանվողների թվում է ՆԳԺԿ քննիչ Վադիմ Պետրուչիկը, որը վարել է Նաստյայի հոր գործը։ Այդ գործը վերանայվել է, Նաստյայի հորն ազատել են և ուղարկել ռազմաճակատ։ Ռազմաճակատի նույն հատված (Նևայի պյատաչոկ) են ուղարկում նաև կուրսանտ-հրետանավորների վաշտին՝ չեղարկելով բեռնանավ բարձրանալու հրամանը։ Գիշերը բեռնանավն ընկնում է փոթորիկի մեջ, և փրկարարների հետ միաժամանակ ողբերգության վայրում հայտնվում են գերմանական ինքնաթիռները[4]։ Բեռնանավի պաշտպանության ընթացքում խոցվում է գերմանական երկու ինքնաթիռ, բայց նրանք հասցնում են հարված հասցնել բեռնանավին, որը խորտակվում է։ Ուղևորների մի մասին փրկում են քարշանավով ու հրետանավակով։

Դերասան Դեր
Մարիա Մելնիկովա Նաստյա Նաստյա
Անդրեյ Միրոնով-Ուդալով Կոստյա Կոստյա
Գելա Մեսխի Վադիմ Պետրուչիկ ՆԳԺԿ քննիր Վադիմ Պետրուչիկ
Անաստասիա Մելնիկովա Մարիա Նիկոլաևնա Նաստյայի մայրը Մարիա Նիկոլաևնա
Վալերի Դեգտյար Ալեքսանդր Նաումովիչ Նաստյայի հայրը Ալեքսանդր Նաումովիչ
Վիտալի Կիշչենկո Նիկոլայ Գորելով Կոստյայի հայրը Նիկոլայ Գորելով
Ալեքսեյ Շևչենկով Երոֆեև Երոֆեև
Բորիս Շչերբակով շտաբի պետ
Ինգա Օբոլդինա Գալոչկա Գալոչկա
Սերգեյ Ժարկով Գենա Բակին Գենա Բակին
Իվան Լիրչիկով Անդրեյ Բաբինցև Անդրեյ Բաբինցև
Վադիմ Անդրեև Սկվորցով Սկվորցով
Միխայիլ Մորոզով Վիտյա Վիտյա
Եվգենյա Լյուբիմովա Լյուսյա Լյուսյա
Նիկոլայ Գորշկով ՆԳԺԿ գնդապետ
Լյուբով Մակեևա
Իգոր Գոլովին
Կոնստանտին Յուդաև Հանս Հանս
Անաստասիա Սերգեևա (Պոպովա)
Ստանիսլավ Կոնցևիչ կադրից դուրս գերմաներեն տեքստի ընթերցում, հնչյունավորում
Սերգեյ Գոլովկին կասկադյոր, հնարքների բեմադրող

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների միջին գնահատականների։ Megacritic կայքում այն ունի 10 հնարավորից 5,8 միավոր՝ հիմնված 12 գրախոսականների վրա[5]։ InterMedia-ի տեսաբան Դենիս Ստուպնիկովը գրել է. «Ֆիլմը դառնում է իսկական հիմն փոխադարձ օգնության, ինչի շնորհիվ յուրաքանչյուր կերպարի՝ ռեալիստական պատկերված բացասական գծերը վերջում բոլորովին համահարթվում են»[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. В кинотеатрах сети «Москино» покажут пять фильмов Такеши Китано
  2. «Опубликован первый трейлер военной драмы «Спасти Ленинград»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  3. Вышел первый трейлер фильма Алексея Козлова «Спасти Ленинград»
  4. Режиссёр картины «Спасти Ленинград» Алексей Козлов: «Наш фильм сможет пробудить интерес зрителя к истории баржи 752»
  5. «Спасти Ленинград» (ռուսերեն). Megacritic. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  6. «Рецензия: «Спасти Ленинград». Обретение «Дороги жизни»» (ռուսերեն). InterMedia. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.