Jump to content

Փոքրիկ եռագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ եռագրություն
Տեսակliterary cycle?
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն

«Փոքրիկ եռագրություն» (ռուս.՝ «Маленькая трилогия»), Անտոն Պավլովիչ Չեխովի կողմից 1898 թվականին գրված շարք՝ բաղկացած երեք պատմվածքներից[1]։

Եռագրության բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ եռագրությունը միավորում են երեք հերոս–պատմողները, ովքեր որսի ընկերներ են՝ Բուրկին, Իվան Իվանովիչ և Ալյոխին։ Նրանցից յուրաքանչյուրը պատմում է երեք պատմություններից մեկը։

«Պատյանով մարդը» («Ռուսական միտք», 1898, № 7)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատյանով մարդը» պատմվածքով է սկսվում եռագրությունը։ Այստեղ առավել վառ ու բացեիբաց է արտահայտված «պատյանով կյանքի» թեման։ Բելիկովի կերպարը հիմնականում գրոտեսկային է, իսկ անվանումը շատ դեպքերում ամբողջ շարքին երանգ ու թեմա է առաջադրում[2]։ Այդ պատմությունը մենք լսում ենք Բելիկովի գործընկեր Բուրկինից։

«Հաղարջը» («Ռուսական միտք», 1898, № 8)[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռագրության երկրորդ պատմվածքը «Հաղարջն» է։ «Պատյանի» թեման այստեղ առկա է առավել նուրբ տեսքով, քան առաջն պատմվածքում։ Այս անգամ Իվան Իվանովիչ Չիմշան–Հիմալայսկին պատմում է իր եղբայր Նիկոլայի կյանքի մասին։

«Սիրո մասին» («Ռուսական միտք», 1898, № 8)[1][խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրո մասինը» եռագրության վերջին պատմվածքն է։ Պատմվածքում եռագրության հիմնական թեման հնչում է առավել նրբորեն։ Ինչպես երևում է վերնագրից, այդ պատմությունը սիրո մասին է. Ալյոխինը պատմում է Աննա Ալեքսեևնա Լուգանովիչի հետ իր հարաբերությունների մասին։

Ըստ Չեխովի մտահղացման՝ պատմվածքները չպետք է եռապատում կազմեին։ Հեղինակը պլանավորել էր ստեղծել «պատյանով կյանքի» մասին մի ամբողջ շարք[2]։ Բայց երեք պատմվածքքների վրա աշխատելու ժամանակ Անտոն Չեխովը հոգնել ու հիասթափվել է։ Նա գրել է.

Ցանկություն չկա գրելու, և գրում ես այնպես, ասես պասի վեցերորդ շաբաթի կերակուր ես ուտում

[3]:

Աշնան սկզբին հեղինակին աշխատել խանգարել է հիվանդությունը, իսկ նոյեմբերին նա սկսել է աշխատել արդեն ուրիշ ստեղծագործությունների վրա։

«Փոքրիկ եռագրություն» անվանումը ստեղծագործություններին ոչ թե հեղինակն է տվել, այլ նրա ստեղծագործությունների հետազոտողները, ովքեր վերջնականապես միավորել են այդ երեք ստեղծագործությունները[4]։

Գրաքննադատները եռագրության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ եռագրությությունը քննադատների կողմից բարձր գնահատանքի է արժանացել։ Իզմայլովը դրական փոփոխություններ է նշել Չեխովի ստեղծագործություններում[5]։

Եռագրության մասին Բոգդանովիչը գրել է, որ չնայած երեք պատմվածքների միջև ակնհայտ կապ չկա, բայց այնտեղ «ուրվագծվում է այն միջավայրը, որտեղ գերակայում է պատյանով մարդը»։ Սկաբիչևսկու կարծիքով Չեխովի պատմվածքները դեմ են XIX դարավերջի հանրահայտ «լափողների միջավայր» գաղափարին և խոսում այն մասին, որ այդ միջավայրը ստեղծում են հենց մարդիկ՝ իրենց անգործությամբ, ինչ-որ նորի նկատմամբ վախից, իրենց «պատյանով»[6]։

...Մեղավորը ոչ թե ինչ-որ մարդակեր-միջավայրն է, այլ գաղափարազուրկ կյանքը, նրա մեջ ամեն տեսակ խելամիտ և լայնարձակ նպատակների բացակայությունը, երևակայական երջանկության փնտրտուքը ինչ-որ անձուկ, անարժեք, եսասեր խնդրի մեջ և ստանալ վախկոտ հրաժարումը ավելի բարձր նպատակների և ավելի գրավիչ, պայծառ ապագայի հասնելու համար փոքր ի շատե վտանգավոր քայլ կատարելուց[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Российская Государственная библиотека». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  2. 2,0 2,1 В. И. Кулешов — МАЛЕНЬКАЯ ТРИЛОГИЯ
  3. В письме к брату Ал. П. Чехову 30 июля 1898 г.
  4. А. П. Чехов (отрывок из лекции).
  5. В этих рассказах г. Чехов уже вовсе не тот объективист-художник, по-видимому, совершенно безучастно относящийся к изображаемому, каким он представлялся ранее <…> Всюду за фигурою рассказчика виден субъективист автор, болезненно тонко чувствующий жизненную нескладицу и не имеющий силы не высказаться. Мы сказали бы, что автор болен мировою скорбью, если бы значение этого последнего выражения не было так опошлено и избито <…> нам кажется, что настает серьезный перелом в творчестве г. Чехова, болезненно созревает в его душе что-то новое (А. Измайлов. Литературное обозрение. — «Биржевые ведомости», 1898, No 234, 28 августа).
  6. «Творчество А. П. Чехова в панораме мнений / «Маленькая трилогия»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  7. "Сын отечества", 1898, No 245, 11 сентября