Փոքր մոդուլային ռեակտոր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
Փոքր մոդուլային ռեակտորները (SMR) սահմանվում են որպես միջուկային ռեակտորներ, որոնք սովորաբար համարժեք են 300 ՄՎտ-ին կամ ավելի քիչ, որոնք նախագծված են մոդուլային տեխնոլոգիայի կիրառմամբ, որն ապահովում է խնայողություն սերիական արտադրության հաշվին և շինարարության կարճ ժամանակահատվածում[1]։
Ներկայումս չորս հիմնական տարբերակ է իրականացվում.
2․ արագ նեյտրոնային ռեակտորներ
3․ դանդաղարար գրաֆիտային ռեակտորներ
4․ տարբեր տեսակի բարձր ջերմաստիճանի ռեակտորներ (Molten Salt Reactor - MSR):
SMR հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իր փոքր չափի և մոդուլյաինի շնորհիվ SMR-ը կարող է ամբողջությամբ կառուցվել գործարանում, այնուհետև տեղադրվել մոդուլ առ մոդուլ։
- Դրանց փոքր չափերը և պասիվ անվտանգության առանձնահատկությունները հարմար են դարձնում միջուկային ավելի քիչ փորձ ունեցող երկրներում օգտագործելու համար։
- Շինարարության չափը, արագությունը և պասիվ անվտանգության համակարգերը հեշտացնում են ֆինանսավորումը` համեմատած լայնածավալ ատոմակայանների նախագծերի հետ։
- Հատուկ SMR դիզայնի զանգվածային արտադրությունը զգալիորեն նվազեցնում է ծախսերը[2]։
Շահագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանի էներգիայի սպառումը 2015 թվականին կազմել է 5,6 տրիլիոն կՎտժ, ըստ ՉԺՀ-ի էներգետիկայի պետական վարչության տվյալների։ Ամենատարածված էներգակիրը ածուխն է, որի մասնաբաժինը կազմում է 74,37%։ Մնացած 17,79%-ը կազմում է հիդրոէներգիան, իսկ 3,56%-ը՝ ատոմային էներգիան։ Մի քանի միջուկային ռեակտորներ ներկայումս մշակվում են կառավարության էներգետիկ քաղաքականության նպատակներին և խնդիրներին հասնելու համար։ Չինաստանի միջուկային զարգացման ծրագրի շրջանակներում մշակվում են նաև SMR-ների հետևյալ մոդելները՝ HTR-PM (երկու 250 ՄՎտ(տ) ռեակտոր և մեկ 211 ՄՎտ(ե) տուրբին), ACP100 (125 ՄՎտ(ե) / 385 ՄՎտ(տ)) , CAP200 (200 ՄՎտ(ե) / 660 ՄՎտ(տ)) և ACPR50S (50 ՄՎտ(ե) / 200 ՄՎտ(տ))։
Ռուսաստանում իրականացվում է SMR-ի ներդրման լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում Աֆրիկանտովի ամվամ Մեքենաշինության փորձարարական նախագծման բյուրոում (Ռոսատոմի դուստր ձեռնարկություն), մշակվել և շուտով կկառուցվեն երեք ռեակտորային կայաններ՝ KLT-40S, RITM-200 և RITM-200M: KLT-40S լողացող էներգաբլոկը գտնվում է շինարարության ավարտական փուլում և պետք է շահագործման հանձնվի 2019 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում։ «Սիբիր» և «Արկտիկա» սառցահատների վրա արդեն տեղադրվել են չորս RITM-200 ռեակտորային ագրեգատներ. դրանց մեկնարկը նախատեսված է 2020 թվականին։
2018 թվականին Մեծ Բրիտանիայի միջուկային արդյունաբերության խորհուրդը բրիտանական կառավարությանը ներկայացրեց միջուկային արդյունաբերության զարգացման նոր ծրագիր, որը, ի թիվս այլ բաների, առաջարկեց հստակեցնել SMR տեխնոլոգիաների հեռանկարները։ Կառավարությունը հաշվի է առել այս առաջարկությունները և ներկայումս աշխատում է նոր իրավական դաշտի վրա, որը պայմաններ է ստեղծում հետազոտությունների և զարգացման, մատակարարման շղթաների ձևավորման և SMR-ների կառուցման պատշաճ կարգավորման համար։ Այս պայմանները կոչված են խթանելու արդյունաբերությունը՝ մշակելու նոր ռեակտորների համար կոմերցիոն առումով իրագործելի տեխնիկական լուծումներ, որոնք գրավիչ են ներդրողների համար և մրցունակ էներգետիկ շուկայում։ Նախատեսվում է, որ 44 միլիոն ֆունտ ստերլինգ՝ առաջադեմ մոդուլային ռեակտորի (AMR) տեխնիկատնտեսական հիմնավորման և զարգացման համար կհատկացվի Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության դեպարտամենտի կողմից։ Զարգացման առաջին փուլի շրջանակներում մինչև 300,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ պայմանագրեր են կնքվել ութ ընկերությունների հետ՝ նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորում իրականացնելու համար։ Որպես MMP համարվող տեխնոլոգիաները ներառում են՝ SSR-ը Moltex Energy Limited-ից, SEALER-ը LeadCold-ից, U-Battery-ը U-Battery Developments Ltd-ից, ARC-100 Advanced Reactor Concepts LLC-ից և MMR Ultra Safe Nuclear Corporation-ից[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.ippe.ru/nuclear-power/small-power-npp.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://hy.armradio.am/2022/01/21/%D5%B4%D5%B8%D5%A4%D5%B8%D6%82%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BC%D5%A5%D5%A1%D5%AF%D5%BF%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%B8/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://atomicexpert.com/small_modular_reactors.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)