Ցիզապրիդ
Ցիզապրիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂₃H₂₉ClFN₃O₄ |
Մոլային զանգված | 7,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 81098-60-4 |
PubChem | 6917698 |
EINECS համար | 279-689-7 |
SMILES | COC1CN(CCC1NC(=O)C2=CC(=C(C=C2OC)N)Cl)CCCOC3=CC=C(C=C3)F |
ЕС | 279-689-7 |
ChEBI | 5292927 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ցիզապրիդ (Cisapride), գաստրոպրոկինետիկ դեղամիջոց, որը խթանում է ԱՍՏ-ի վերին բաժինների շարժողականությունը։ Այն գործում է ուղղակիորեն որպես սերոտոնինի 5-HT4 ընկալիչների ագոնիստ և անուղղակիորեն որպես պարասիմպաթոմիմետիկ միջոց։ Սերոտոնինային ընկալիչների խթանումը մեծացնում է ացետիլխոլինի ձերբազատումը աղիքային նյարդային համակարգում։ Այն վաճառվել է Prepulsid (Janssen-Ortho) և Propulsid (ԱՄՆ-ում) ապրանքային անվանումներով։ Այն հայտնաբերվել է Janssen Pharmaceuticals-ի կողմից 1980 թվականին։ Շատ երկրներում այն կա՛մ հանվել է շուկայից, կա՛մ դրա ցուցումները սահմանափակվել են սրտի լուրջ կողմնակի ազդեցությունների հաճախականության պատճառով[2]։ Propulsid-ը կապված էր երեխաների մահվան հետ[3]։
Այս դեղամիջոցի կոմերցիոն պատրաստուկները միացության երկու էնանտիոմերների ռացեմիկ խառնուրդն են։ (+) էնանտիոմերն ինքնին ունի հիմնական դեղաբանական ազդեցությունները և չի առաջացնում խառնուրդի վնասակար կողմնակի ազդեցությունները[4]։
Բժշկական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցիզապրիդը օգտագործվում է գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի բուժման համար։ Չկան ապացույցներ այս դեղի էֆեկտիվության մասին երեխաների համար[5]:Այն նաև խթանում է ստամոքսի դատարկումը դիաբետիկ գաստրոպարեզ ունեցող մարդկանց մոտ։ Փորկապության ժամանակ դրա օգտագործման ապացույցները պարզաբանված չեն[6]։
Շատ երկրներում այն կա՛մ հանվել է, կա՛մ սահմանափակվել է դրա ցուցումները՝ երկարատև QT համախտանիշի կողմնակի ազդեցության մասին հաղորդումների պատճառով, որը կարող է առիթմիա առաջացնել։ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) նախազգուշական նամակ ուղարկեց բժիշկներին[7], և ցիզապրիդը կամավոր հեռացվեց ԱՄՆ շուկայից 2000 թվականի հուլիսի 14-ին։ Դրա օգտագործումը Եվրոպայում նույնպես սահմանափակվել է[5][8]։ Այն արգելվել է Հնդկաստանում և Ֆիլիպիններում 2011 թվականին։
Անասնաբուժական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցիզապրիդը հասանելի է ԱՄՆ-ում և Կանադայում կենդանիների օգտագործման համար և սովորաբար նշանակվում է անասնաբույժների կողմից՝ կատուների մոտ մեգակոլոնը բուժելու համար։ Ցիզապրիդը լայնորեն օգտագործվում է նապաստակների մոտ գաստրոինտերստինիալ ստազը բուժելու նպատակով, երբեմն զուգակցելով մետոկլոպրամիդի հետ։
Կինետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերօրալ կենսամատչելիությունը կազմում է 33%։ Այն ինակտիվանում է ենթարկվելով մետաբոլիզմի լյարդում CYP-3A4-ով։ Կիսադուրսբերման տևողությունը 10 ժամ։ Դեղաչափը պետք է նվազեցնել լյարդի հիվանդությունների դեպքում[9]։
Ֆարմակոլոգիա և ազդեցության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես պրոկինետիկ միջոց խթանում է ԱՍՏ-ի մոտորիկան, ցիզապրիդը հանդիսանում է սերոտոնինային 5-HT4 ընկալիչների ընտրողական ագոնիստ։ Այն նաև նվազեցնում է փորկապության ախտանշանները՝ անուղղակիորեն խթանելով ացետիլխոլինի ձերբազատումը, որը ազդում է մուսկարինային ընկալիչների վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Cisaprida
- ↑ «Propulsid To Go Off Market - Warning». MedicineNet (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «PROPULSID: A Heartburn Drug, Now Linked to Children's Deaths». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2000 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ US patent 5955478, Gray NM, Young JW, "Methods for treating gastrointestinal motility dysfunction using optically pre (+) cisapride", issued 1999-Sep-21
- ↑ 5,0 5,1 Maclennan S, Augood C, Cash-Gibson L, Logan S, Gilbert RE (2010 թ․ ապրիլ). «Cisapride treatment for gastro-oesophageal reflux in children» (PDF). The Cochrane Database of Systematic Reviews. 2010 (4): CD002300. doi:10.1002/14651858.CD002300.pub2. PMC 7138252. PMID 20393933.
- ↑ Aboumarzouk OM, Agarwal T, Antakia R, Shariff U, Nelson RL (2011 թ․ հունվար). «Cisapride for intestinal constipation». The Cochrane Database of Systematic Reviews (1): CD007780. doi:10.1002/14651858.CD007780.pub2. PMID 21249695.
- ↑ «"Cardiac contraindications included in new FDA warnings about Propulsid"». medscape.com. 2000 թ․ հունվարի 25. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Drugs banned in India». Central Drugs Standard Control Organization, Dte.GHS, Ministry of Health and Family Welfare, Government of India. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Hedner T, Hedner J, Gelin-Friberg A, Huang ML, Van de Poel S, Woestenborghs R, Van Peer A, Heykants J (1990). «Comparative bioavailability of a cisapride suppository and tablet formulation in healthy volunteers». European Journal of Clinical Pharmacology. 38 (6): 629–31. doi:10.1007/bf00278595. PMID 2373139. S2CID 33641651.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիզապրիդ» հոդվածին։ |
|