Ցերեկային ֆիլմ
Արտաքին տեսք
Ցերեկային ֆիլմ, կինեմատոգրաֆի տեսակ, որը ցերեկային կամ արհեստական լուսավորության պայմաններում կինոնկարների ցուցադրման համար օգտագործում է հատուկ ապարատուրա (լուսաուժային կինոպրոյեկտորներ և ռաստրային կինոէկրաններ)։ Կիրառվում է ուսումնական նպատակներով և ռեկլամների համար։ ԽՍՀՄ-ում առաջին ցերեկային ֆիլմը ցուցադրվել է 1925 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |