Ցեղին սիրտը (ժողովածու)
Ցեղին սիրտը | |
---|---|
Հեղինակ | Դանիել Վարուժան |
Տեսակ | բանաստեղծությունների ժողովածու |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակում(ներ) | 1909 |
Հրատարակման վայր | Կոստանդնուպոլիս |
Հրատարակման տարեթիվ | 1909 |
Թվային տարբերակ | haygirk.nla.am/upload/1512-1940/1901-1940/ceghin_sirty_1909.pdf |
Ցեղին սիրտը, Դանիել Վարուժանի բանաստեղծությունների ժողովածուն, որ լույս է ընծայվել 1909 թվականին[1]։
Ժողովածուն բաղկացած է «Նախերգանքից» և «Բագինին վրա», «Կրկեսին մեջ» ու «Դյուցազնավեպեր» շարքերից։ Ժողովածուն նախապես ունեցել է «Վրեժին քուրմերը» խորագիրը. Դանիել Վարուժանն այդպես է անվանել այն հայորդիներին, ովքեր զենքով պաշտպանում են իրենց իրավունքը։
«Ցեղին սիրտը» ժողովածուի համար Վարուժանը բնաբան է ընտրել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» հետևյալ տողը. «Ընդ եղեգան փող բոց ելանէր...»
Ժողովածուի առաջին շարքում հեղինակը պատկերում է հայերի ջարդերը, պանդխտության մեջ գտնվող հայերին և այլն (Անիի ավերակներուն մեջ, Մարած օջախը, Կարոտի նամակ, Դիակի սայլը, Ծեր կռունկը, Կիլիկյան մոխիրներուն և այլն), երկրորդ շարքի բանաստեղծությունները պայքարի ու հաղթանակ նվաճելու կոչեր են (Հաղթողը, արյան հաղթանակ, Դյուցազնի մը սուրին, Վահագն, Կռվի երթ, Առաքյալը և այլն)։ «Դյուցազնավեպեր» շարքում ընդգրկված են երեք պոեմներ՝ «Հովիվը», «Արմենուհի», «Եիկիտ Տոնել»։
Ռուս բանաստեղծ ու թարգմանիչ Սերգեյ Գորոդեցկին գրել է.
Դանիել Վարուժանի ....«Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ՝ Եվրոպայի բարեմաղթությամբ։ Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խոսքը գործի վերածվեց[1]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Դանիել Վարուժան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.