Ցեղակրոն կամավորական ջոկատ
Արտաքին տեսք
Ցեղակրոն կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Ստեղծվեց | օգոստոսի 11, 1990 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | մարտի 13, 1993 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Մ. Բաղրյան, Շ. Խաչատրյան, Ա. Աբրահամյան |
«Ցեղակրոն» կամավորական ջոկատ, «Հայ ազգայնականության ճակատ» կազմակերպության (ղեկավար՝ Հ. Խաչատրյան) ռազմական թևը։ Կազմավորվել է 1990 թվականի օգոստոսի 11-ին։ Ջոկատում հիմնականում ընդգրկվել են ուսանողներ։ 1990-1993 թվականներին ջոկատը մասնակցել է Արցախի Հանրապետության Մարտունու (Ղարադաղլու), Ասկերանի (Փառուխ, Դահրազ, Սառնաղբյուր), Շուշիի (Բերդաձորի ենթաշրջան), Մարտակերտի (Տոնաշեն, Թալիշ, «Պուշկինյալ» և հեռուստաաշտարակի բարձունքներ, Դրմբոն, Առաջաձոր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993 թվականի մարտի 13-ին ջոկատը լուծարվել է, ազատամարտիկներն ընդգրկվել են ԻՊՈՒ տարբեր ստորաբաժանումներում։ Տարբեր ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ. Բաղրյանը, Շ. Խաչատրյանը և Ա. Աբրահամյանը։ Զոհվել է 27 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |