Ցեղակրոն կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեղակրոն կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեցօգոստոսի 11, 1990
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեցմարտի 13, 1993
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՄ. Բաղրյան, Շ. Խաչատրյան, Ա. Աբրահամյան

«Ցեղակրոն» կամավորական ջոկատ, «Հայ ազգայնականության ճակատ» կազմակերպության (ղեկավար՝ Հ. Խաչատրյան) ռազմական թևը։ Կազմավորվել է 1990 թվականի օգոստոսի 11-ին։ Ջոկատում հիմնականում ընդգրկվել են ուսանողներ։ 1990-1993 թվականներին ջոկատը մասնակցել է Արցախի Հանրապետության Մարտունու (Ղարադաղլու), Ասկերանի (Փառուխ, Դահրազ, Սառնաղբյուր), Շուշիի (Բերդաձորի ենթաշրջան), Մարտակերտի (Տոնաշեն, Թալիշ, «Պուշկինյալ» և հեռուստաաշտարակի բարձունքներ, Դրմբոն, Առաջաձոր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993 թվականի մարտի 13-ին ջոկատը լուծարվել է, ազատամարտիկներն ընդգրկվել են ԻՊՈՒ տարբեր ստորաբաժանումներում։ Տարբեր ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ. Բաղրյանը, Շ. Խաչատրյանը և Ա. Աբրահամյանը։ Զոհվել է 27 ազատամարտիկ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։