Տոկիոյի պատմություն
Տոկիո, Ճապոնիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Հոնսյու կղզու հարավարևելյան մասում, Կանտո հարթավայրում, էդոգավա, Արակավա, Սումիղա, Տամա գետերը Խաղաղ օվկիանոսի Տոկիոյի ծոցը թափվելու տեղում։ Տոկիոն հիմնվել է 15 դարի կեսին։ 1457 թվականին կառուցվել է Էդո ամրոցը։ 1590 թվականին Էդոյին տիրել է Իեյասու Տոկոնգավան։ 1603—1867 թվականները Տոկիոն եղել է Տոկուգավա տան սյոգունների նստավայրը պոնիայի պաշտոնական մայրաքաղաքը։ 18-րդ դարում էդոն դարձել է աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը։
20-րդ դարի 2-րդ կեսին զարգացել է թեթև և ծանր արդյունաբերությունը, նավաշինությունը։ 1897—1898 թվականներին Տոկիոյում առաջացել են արհմիություններ։ 1918 թվականին Տոկիոյում և այլ վայրերում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցության տակ տեղի են ունեցել ժողովրդական խոշոր ապստամբություններ։ 20-րդ դարի 20-ական թվականներին սկզբին Տոկիոյում և Ճապոնիայի այլ քաղաքներում առաջացել են կոմունիստական խմբեր, որոնց հիման վրա 1922 թվականին հիմնվել է Ճապոնիայի կոմկուսը։
1923 թվականի սեպտեմբերի 1-ին քաղաքի համարյա կեսը ոչնչացել է երկրաշարժից և դրա առաջացրած հրդեհից։ Ետպատերազմյան տարիներին Տոկիոն դարձել է բանվորական և դեմոկրատական շարժման կարևորագույն կենտրոն։ 1964 թվականին Տոկիոյում տեղի են ունեցել Օլիմպիական խաղերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |