Տղմաձուկ
Արտաքին տեսք
Տղմաձուկ (Amia calva), ամիա, ոսկրային գանոիդների վերնակարգի տղմաձկների ընտանիքի միակ ժամանակակից ներկայացուցիչը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը մինչև 60 սմ է։ Թեփուկները ցիկլոիդային են, լողափամփուշտը բազմախորշ է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային Ամերիկայի ծանծաղ, ճահճոտ ջրավազաններում։
Կերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է անողնաշարավորներով, մանր ձկներով։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվադրում է գարնանը. էգը դնում է 20-70 հազար ձու։ Արուն բույն է պատրաստում և պահպանում ձկնկիթն ու մատղաշներին։ Թրթուրները գլխի վրա ունեն ցեմենտային օրգան, որով ամրանում են բնի պատերին։
Օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերական նշանակություն համարյա չունի։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տղմաձուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տղմաձուկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 22)։ |