Տղմաձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տղմաձուկ (Amia calva), ամիա, ոսկրային գանոիդների վերնակարգի տղմաձկների ընտանիքի միակ ժամանակակից ներկայացուցիչը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 60 սմ է։ Թեփուկները ցիկլոիդային են, լողափամփուշտը բազմախորշ է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Ամերիկայի ծանծաղ, ճահճոտ ջրավազաններում։

Կերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով, մանր ձկներով։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվադրում է գարնանը. էգը դնում է 20-70 հազար ձու։ Արուն բույն է պատրաստում և պահպանում ձկնկիթն ու մատղաշներին։ Թրթուրները գլխի վրա ունեն ցեմենտային օրգան, որով ամրանում են բնի պատերին։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական նշանակություն համարյա չունի։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տղմաձուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տղմաձուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 22