«Տղաները» (ռուս.՝ «Мальчики»), 1959 թվականի խորհրդային մանկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սուլամիֆ Ցիբուլնիկը Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում[1]։
Կիևցի դպրոցականներ Պետյան, Իգորը և Տիմկան սովորում են նույն դասարանում և ապրում են նույն տանը։ Տիմկան հերոս-օդաչու հոր մահից հետո դառնում է ինքնամփոփ ու անհաշտ։ Մի անգամ Իգորը անզգուշությամբ դառնում է տնային վարչության գրասենյակի հրդեհի մեղավորը։ Հանգամանքները այնպես են դասավորվում, որ մեղադրանքն ընկնում է Տիմկայի վրա, որին սպառնում է դպրոցից վտարում։ Իգորը վախկոտությունից լռում է։ Իմանալով ճշմարտությունը՝ Պետյան ստիպում է Իգորին խոստովանել ամեն ինչ։ Տիմկան քննությունների ժամանակ վերադառնում է դպրոց։