Տեքստային խմբագրիչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեքստային խմբագրիչը առանձին համակարգչային ծրագիր է կամ ծրագրախմբի բաժին է (օրինակ՝ ինտեգրած միջավայրի գործարկման սկզբնական կոդի խմբագրիչ կամ բրաուզերի մուտքի պատուհան), նախատեսված տեքստային տվյալների ստեղծման և փոփոխման համար ընդհանրապես և տեքստային ֆայլերի՝ մասնավորապես։
Տեքստային խմբագրիչները թույլատրում են տեքստ ներմուծել, խմբագրել, ձևավորել, պահպանել ու տպել։ Տեքստը իմաստով ու շարահյուսորեն կապակցված ասույթ է։
Տեքստային խմբագրիչը նախատեսված է ինտերակտիվ ռեժիմում տեքստային ֆայլերի հետ աշխատանքի համար։ Դրանք թույլ են տալիս դիտել տեքստային ֆայլերի բովանդակությունը, կատարել բազմապիսի գործողություններ՝ տեղադրում, հեռացում, տեքստի պատճենում, ենթատեքստային որոնում և փոխարինում, տողերի դասակարգում, նշանների կոդերի դիտում, կոդավորման վերափոխում, տպում և այլն։
Հաճախ ինտերակտիվ տեքստային խմբագրիչները պարունակում են լրացուցիչ գործառույթներ, որոնք ուղղված են խմբագրման գործողությունների ավտոմատացմանը (ստեղների սեղմման հաջորդականությունից սկսած մինչև ներդրված լիարժեք ծրագրավորման լեզուներ) կամ տեքստային տվյալները արտածում են հատուկ կերպով (օրինակ՝ շարահյուսության նշագրում)։
Շատ տեքստային խմբագրիչներ հանդիսանում են սկզբնական կոդի խմբագրիչներ, այսինքն ուղղված են տարբեր համակարգչային լեզուների ծրագրերի տեքստերի հետ աշխատանքին։
Տեքստային խմբագրիչների տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տողային տեքստային խմբագրիչը ( անգլ.՝ line editor) տեքստի հետ աշխատում է որպես համարակալված տողերի հաջորդականություն, կատարելով գործողություններ նշված տողերի տեքստի հետ. Այդպիսի խմբագրիչի օրինակ է MS-DOS-i կազմում գտնվող edlin-ը։
Ենթատեքստային խմբագրիչը (անգլ.՝ context editor), որի օրինակ կարող է հանդիսանալ ECCE (անգլ.՝ Edinburgh Compatible Context Editor), կատարում է գործողություններ տեքստի հետ ընթացիկ դիրքից։
Էկրանային տեքստային խմբագրիչը թույլ է տալիս օգտագործողին տեքստում տեղափոխել նշիչը ստեղների կամ մուտքային այլ սարքերի օգնությամբ։
Տեքստային պրոցեսորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեքստային պրոցեսորներն ձևավորում և ձևաչափում են տեքստը, ներդնում են նրանցում կողմնակի օբյեկտներ (տառատեսակներ, աղյուսակներ, բանաձևեր, գրաֆիկներ և այլն) և բնորոշվում են WYSIWYG-ռեժիմների առկայությամբ։ Քանի որ տեքստային ձևաչափում նախատեսված չէ տեքստի ձևավորման մասին տեղեկության պահպանման համար, տեքստային պրոցեսորներն աշխատում են կամ ֆայլերի հետ, որոնցում տեքստերը ներկայացվում են HTML-ի նման ինչ-որ լեզվի շրջանակներում, կամ սեփական երկուական ձևաչափի ֆայլերով։Տեքստային պրոցեսորները սովորական տեքստային խմբագրիչների համեմատ առավել լայն հնարավորություններ են տրամադրում քերականության ստուգման միջոցներ,աղյուսակների և ցուցակների ներկառուցում և այլն։