Տեղափոխականություն, տեղափոխական օրենք, երկտեղ գործողության հատկություն, ըստ որի օբյեկտների տեղերը փոխելիս գործողության արդյունքը չի փոխվում՝ а×Ь=Ь×а։ Տեղափոխականությունով օժտված գործողության օրինակներ են թվերի գումարումն ու բազմապատկումը, բազմությունների հատումն ու միավորումը։ Տեղափոխականությունով օժտված չեն օրինակ՝ թվերի բաժանումն ու հանումը, մատրիցների բազմապատկումը, վեկտորական արտադրյալը և այլն։