Տելեվիդենիե ի ռադիովեշչանիե
Հեռուստատեսություն և ռադիոհաղորդում Телевидение и радиовещание | |
---|---|
Հիմնադրվել է | 1952 |
«Տելեվիդենիե ի Ռադիովեշջանիե» (ռուս.՝ Телевидение и радиовещание, «Հեռուստատեսություն և ռադիոհաղորդում»), Խորհրդային գրական-քննադատական և տեսական պատկերազարդ հանրամատչելի ամսագիր, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի օրգան։
Առաջին անգամ լույս է տեսել 1952 թվականին, Մոսկվայում։ 1952 թվականից 1956 թվականը հանդես էկել «Վ պոմոշչ մեստնոմու ռադիովեշչանիյու» («В помощь местному радиовещанию»), 1957 թվականից 1970 թվականներինին՝ «Սովետսկոյե ռադիո ի տելեվիդենիե» («Советское радио и телевидение»)], 1970 թվականից 1991 թվականը[փա՞ստ] «Տելեվիդենիե ի Ռադիովեշջանիե» անվամբ։
Լուսաբանել է հեռուստատեսության ու ռադիոյի փոխազդեցությունը, դրանց զարգացման ուղիներն ու հիմնահարցերը, արվեստի տարբեր հարցեր։
Պարբերաբար տպագրել է նաև հեռուստադիտողների և ռադիոլսողների նամակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 633)։ |