Տափակաձկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տափակաձուկ

Տափակաձկներ, կամբալաներ, ոսկրային ձկների կարգ։ Սովորաբար լայն և կարճ մարմինը կողքերից սեղմված է, 7 սմ մինչև 4,7 մ երկարությամբ, զանգվածը մինչև 330 կգ է։

Մոտ են պերկեսազգիներին, որոնցից տարբերվում են գանգի անհամաչափ կառուցվածքով (աչքերը գտնվում են մի կողմի վրա)։ Լողափամփուշտ չունեն։ Մարմնի խոռոչը փոքր է։ Առավելապես ծովային ձկներ են (որոշ տեսակներ անցնում են գետեր)։

Ձկնկիթը սովորաբար պելագիկ է։ Թրթուրներն ունեն լողափամփուշտ և համաչափ գանգ։ Հասունանալով անցնում են հատակային կենսաձևի (պառկած մի կողքի վրա)։ Սնվում են հատակի անողնաշարավորներով, որոշ տեսակներ հարձակվում են ձկների վրա։ Կույր կողմը թույլ է պիգմենտավորված։ Ունակ են գունավորումը արագ փոխելու՝ համապատասխան հատակի գույնի։ Հայտնի են Տափակաձկների 500 տեսակ, տարածված գլխավորապես Համաշխարհային օվկիանոսի ծովերում (բացի Անտարկտիկայից


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 629
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափակաձկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափակաձկներ» հոդվածին։