Տատյանա Սքունմաքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Սքունմաքեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Tatjana Schoenmaker
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ ՀԱՀ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 9, 1997(1997-07-09) (26 տարեկան)
Ծննդավայր՝Յոհաննեսբուրգ, ՀԱՀ
178 սանտիմետր

Տատյանա Սկունմաքեր (անգլ.՝ Tatjana Schoenmaker, հուլիսի 9, 1997(1997-07-09), Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), հարավաֆրիկացի լողորդ, Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն և արծաթե մեդալակիր, 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Համագործակցության խաղերի (2018) և 2019 թվականի Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավաֆրիկացի լողորդուհին առաջին հաջողություններին հասել է 2015 թվականին, երբ հաղթել բրասի բոլոր երեք մրցատարածություններում երկրի առաջնությունում։ Սակայն ցուցադրած արդյունքները Տատյանային թույլ չեն տվել որակավորվել Կազանում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ նա չի կարողացել հաղթահարել որակավորման նորմատիվները[1]։ Մեկ տարի անց Սկունմաքերը նույնպես չի կարողացել հաղթահարել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու որակավորման փուլը՝ չնայած ազգային մեկնարկներում տարած հաղթանակներին[1]։

Հաջորդ օլիմպիական շրջափուլի ընթացքում Տատյանան դարձել Է Հարավային Աֆրիկայի կանանց լողի թիմի գլխավոր աստղերից մեկը. միջազգային մակարդակով առաջին բարձր հաջողությունը եղել է Ունիվերսիադայի բրասով 200 մ մրցատարածության արծաթե մեդալը, որտեղ նա զիջել է այդ պահին աշխարհի գործող չեմպիոն ճապոնացի Կանակո Վատանաբեին[1]։ Հաջորդ մրցաշրջանում ՀԱՀ-ի ներկայացուցչուհուն հաջողվել է ամրապնդել իր դիրքերը՝ երկու ոսկե մեդալ նվաճելով Համագործակցության խաղերում և 100 ու 200 մետր բրաս մրցատարածություններում թարմացնելով մայրցամաքի ռեկորդները[1]։

2019 թվականին 22-ամյա հարավաֆրիկուհին տպավորիչ արդյունքների է հասել համաշխարհային ուսանողական խաղերում՝ դառնալով առաջինը իր մրցատարածություններում։ Կվանգջուի աշխարհի առաջնությունում 22-ամյա Սկունմաքերը հարյուր մետր մրցատարածությունում մասնակցել է եզրափակիչ լողին, որտեղ գրավել է վեցերորդ տեղը։ Երկու անգամ երկար մրցատարածությունում Տատյանան հաղթանակ է տարել. կիսաեզրափակիչում սահմանել է Աֆրիկայի նոր ռեկորդ (2.21, 79)[2], իսկ եզրափակչում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով տիտղոսակիր ռուս Յուլյա Եֆիմովային, և ՀԱՀ-ին բերել է պատմության մեջ առաջին մեդալը լողավազաններում (50 մետր, բրաս) կանանց աշխարհի առաջնություններում[3]։

2021 թվականի հուլիսի 27-ին կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով տեղափոխված 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում զբաղեցրել է երկրորդ տեղը 100 մետր բրասում։ Եզրափակչում նա պարտվել է 17-ամյա ամերիկուհի Լիդիա Ջեյկոբիին, սակայն առաջ է անցել ամերիկացի մեկ այլ մարզուհի Լիլի Քինգից, որը մինչ այդ եղել էր օլիմպիական չեմպիոն[4]։ Հուլիսի 30-ին 200 մետր լողում նա դարձել է օլիմպիական չեմպիոն և սահմանել համաշխարհային ռեկորդ՝ առաջ անցնելով ամերիկացի լողորդներ Լիլի Քինգից և Էննի Լեյզորից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Tatjana Schoenmaker - double gold medallist». Aquatic Sports History of South Africa. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  2. Reid Carlson (25.07.2019). «Tatjana Schoenmaker Sets African, South African Records in 200 Breast in 2:21.7». SwimSwam. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  3. James Sutherland (26.07.2019). «Africa: Schoenmaker Becomes First SA LC World Medalist in 200 Breast». SwimSwam. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  4. «Лидия Якоби выиграла золото Олимпиады на 100 м брассом, Чикунова — 4-я, Ефимова — 5-я».
  5. «На Олимпиаде-2020 обновлен мировой рекорд по плаванию».