Տանել Տեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանել Տեյն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1978(1978-01-10)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՏարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունSt. Francis College?[2]
Մասնագիտությունբասկետբոլիստ
Ծնողներհայր՝ Toomas Tein?
 Tanel Tein Վիքիպահեստում

Տանել Տեյն (հունվարի 10, 1978(1978-01-10)[1], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ 2008 թվականին հռչակվել է Էստոնիայի տարվա խաղացող։ Մեկ մրցաշրջան բասկետբոլ է խաղացել Բրուկլինի սուրբ Ֆրենսիսի քոլեջի տղամարդկանց թիմում։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեյնն իր կարիերան սկսել է 1993 թվականին հայրենի Տարտու քաղաքի համալսարանական թիմում, որի կազմում մասնակցել է 2000 և 2001 թվականների Էստոնիայի բասկետբոլի առաջնություններին ու Էստոնիայի բասկետբոլի գավաթի երեք մրցումների (2000-2002)։ 2003 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Շլյոնսկ» բասկետբոլային ակումբի հետ, մասնակցել Եվրալիգային ու 2004 թվականին նվաճել Լեհաստանի գավաթը։ Մինչև 2005 թվականի նոյեմբերին Տարտուի համալսարան վերադառնալը հանդես է եկել նաև «Ալբա Բեռլին» ու ռուսական «Զենիթ» թիմերի կազմում։ Հաղթել է ևս երեք էստոնական առաջնություններում՝ 2007, 2008, 2010 թվականներին[3]։

Կարիերա ազգային թիմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին սկսել է խաղալ Էստոնիայի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականի կազմում, որի հետ մասնակցել է Եվրոբասկետ 2001 առաջնությանը, վաստակելով միջին հաշվով 5.3 միավոր։ Թիմը մրցաշարն ավարտել է 0-3 հաշվով՝ 14-րդ տեղով[4]։

Հակասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի 11-ին Թեյնը գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը այն բանից հետո, երբ փրկարարները նրան իջեցրել էին Տարտուի հետիոտնային կամրջից, որտեղ նա ընկած էր հարբած վիճակում[5]։

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 5× Էստոնիայի լիգայի չեմպիոն՝ 2000, 2001, 2007, 2008, 2010
  • 3× Էստոնիայի գավաթակիր՝ 2000, 2001, 2002
  • Լեհաստանի գավաթակիր՝ 2004
  • Էստոնիայի տարվա խաղացող՝ 2008
  • 3× Էստոնիայի լիգայի ամենաարժեքավոր խաղացող՝ 2001, 2002, 2006
  • Էստոնիայի լիգայի փլեյ-օֆի ամենաարժեքավոր խաղացող՝ 2000
  • Թստոնիայի լիգայի եզրափակիչի ամենաարժեքավոր խաղացող՝ 2007
  • 4× համաէստոնական լիգա՝ 2001, 2006, 2008, 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. College Basketball at Sports-Reference.com
  3. «Tanel Tein» (էստոներեն). ESBL.
  4. «Tein, Tanel». FIBA.com.
  5. «Kaarsillalt alla toodud purjus magaja oli korvpallitäht Tanel Tein». Õhtuleht (Estonian). 2010 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանել Տեյն» հոդվածին։