Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրես
Արտաքին տեսք
Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրես (ՎԺՀԿ), Վրաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող վրացիների հասարակական միավորում, հիմնադրվել է 2009 թվականի մարտին։
Կառուցվածքը և կառավարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]ՎԺՀԿ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Վիեննայում (Ավստրիա)։ Ռուսաստանյան մասնաճյուղը բացվել է Սանկտ Պետերբուրգում։
Նախագահն Ալեքսանդր Եբրալիձեն է՝ ռուսաստանցի գործարար, «Տալիոն» ԲԲԸ գլխավոր տնօրենը։
Փոխնախագահը Բադրի Մելաձեն է՝ Մոսկվա քաղաքի «Ստոլիչնիյե ապտեկի» կազմակերպությունում անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալը։
Փոխնախագահը Վլադիմիր Խոմերիկին է՝ իննովացիոն և ներդրումային բնագավառի մասնագետների Ռուսաստանի պետական ակադեմիայի ռեկտորի խորհրդականը։
Ռուսաստանյան մասնաճյուղի տնօրենը Ալեքսանդր Կինտերայան է։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնգրեսի պաշտոնական դիմումում հայտարարվում է Վրաստանը ճգնաժամային իրավիճակից դեպի ստաբիլ ժողովրդավարական զարգացման ճանապարհ դուրս բերելու նպատակը, միացյալ, չեզոք, ազատ, բարգավաճող ժողովրդավարական Վրաստանի ստեղծումը։ Առաջ է քաշվում Միխայիլ Սաակաշվիլիի Վրաստանի նախագահի պաշտոնից կամավոր հրաժարականի առաջարկը[1]։
- Regnum ՏԳ օնլայն-կոնֆերանսի ժամանակ հայտարարվեց Թբիլիսիում ՎԺՀԿ-ի վրացական մասնաճյուղի բացման, սեփական թերթի, ռադիոկայանի և հեռուստաալիքի ստեղծման նախագծերը[2]։
- 2009 թվականի մայիսի 14-ին Սոչիում Վրաստանի ժողովուրդների միջազգային կոնֆերանս-ի ժամանակ կոնգրեսի նախագահ Ալեքսանդր Եբրալիձե-ն հայտնեց Վրաստանի նախագահի պաշտոնի համար պայքարի մտնելու իր ցանկության մասին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրեսի դիմումը Արխիվացված 2011-07-25 Wayback Machine: Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրես։ 2009 թվականի 12-ը մարտի
- ↑ Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրեսի նախագահ Ալեքսանդր Եբրալիձեի հետ օնլայն-կոնֆերանսը Արխիվացված 2009-04-11 Wayback Machine: REGNUM ՏԳ։ 2009 թվականի 7-ը ապրիլի
- ↑ Վրաստանի ժողովուրդների Ասամբլեայի Կոնֆերանսը բացվել է մայիսի 14-ին Սոչիում։ Այն անց է կացվում առաջին անգամ Ասամբլեայի կազմավորումից հետո 2008 թվականին: Արխիվացված 2012-02-25 Wayback Machine: Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրես։ 2009 թվականի 14-ը մայիսի