Վոնոն Ա-ի դրամներ
Վոնոն Ա-ի դրամները՜ Հայաստանում վաղ տեղական կայսերական դրամների տարածման հետ, որ սկսվել էր դեռևս մինչև Արշակունիների թագավորության հաստատումը, խիստ հազվադեպ դիվում է նաև պարթևական դրամների թափանցումը։ Դրանցից նախ և առաջ ներկայանում էն Վոնոն Ա պարթև արքայի իշխանության տարիներին թողարկված ատտիկյան կշռային չափերի արծաթյա և պղնձյա դրամային միավորները, որոնք իրենք պատկերատիպերով որոշակիորեն տարբերվում են մինչև այդ՝ Արտաշեսյանների օրոք, Հայաստանում շրջանառության մեջ եղած պարթևական դրամներից և մոտենում հելլենիստական միապետների դրամներին։
Եթե մինչ այդ պարթև արքաների անձնանունները դրամների վրա չէ ին արձանագէվում, ապա Վոնոն Ա-ի դրամները պատկանում են պարթևական ծագում այն հազվագյուտ դրամների շարքին, որոնց վրա արքայի պատկեր շուրջ նշված են նրա տիտղոսները և անձնանունը։ Պակպանված արծաթյա չորեքդրամյանների վրա բարձրաքանդակ տեսքով դրոշմած է Վոնոնի կիսանդրին, գլուխը զարդարված արքայական ժապավենով, դեմքը մորուքավոր, վարսերը խոշոր փնջերով իջած են ուսին իսկ շուրջը գրված է հունարեն այսինքն «Արքայից-արքա Վոնոն»
Մյուս կողմում պատկերված է կաղբանակի դիցուհին կանգնած, ձեռքին պսակ, ուսին դափնեքյուղ և նրա շուրջ հունատառ արձանագէված է. գրված է հունարեն («Արքայից-արքա Արշակ բարեգործի արդարադատի նշաշավորի հելլենասերի») և այդ բոլորի հետ նաև դրամի թոշարկման տարեթիվը՝ սելևկյան տոմարով հաշված։
Ուշագրավ է, որ դրախմանոցների վրա արքայի դրմանկարի շուրջ նշվում է միայն գրված է հունարեն («Թագավոր Վոնոն»), իսկ հակառակ կողմում պատկերված կաղթանակի կերպարի մոտ՝ գրված է հունարեն կը նշանակէ՝ («Վոնոն, հաղթող Արտաբանի»)։ Հիշյալ տիտղոսաձևը ևս արտասովոր էր պարթևական պատվանունների շարքում և արտացոլում է այդ ժամանակներում Վոնոնի ու նրա ախոյան Արտաբան Գ-ի Միջև եղած պայքարը, որը հիշատակվում է պատմիչները կոշմից։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ Ժողովրդի Պատմություն գրքից
- Հեղինակները Աղայան ծ. Պ., Առաքելյան Բ.Ն,