Վլադիմիր Աբրամյան
Վլադիմիր Աբրամյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1934 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1977 (43 տարեկան) |
Մահվան վայր | Իժևսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նախագծող ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Վլադիմիր Արամայիսի Աբրամյան (հունվարի 26, 1934, Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 15, 1977, Իժևսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար։ Իժևսկի մեքենաշինական գործարանի գլխավոր կոնստրուկտոր (1970-1977)։ Մարդատար ավտոմեքենաշինության ոլորտի մասնագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1957 թվականին ավարտել է Մոսկվայի ավտոմոբիլային ինստիտուտը։ Ավարտելուց հետո Աբրամյանին գործուղել են «Իժմաշ» գործարան։ Աշխատել է որպես դիզայներական ինժեներ-կոնստրուկտոր, ավագ ինժեներ- կոնստրուկտոր, խմբի ղեկավար, լաբորատորիայի վարիչ, հուսալիության և դիմացկունության կոնստրուկտորական բյուրոյի պետ, ավտոմոբիլային արդյունաբերության գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, վարչության պետ, գլխավոր կոնստրուկտոր (1970 թվականից)[1]։
Աբրամյանը ղեկավարել է մոտոցիկլետի և դրա հանգույցների արտադրության և շահագործման որակի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որի արդյունքում նվազել է վնասապահանջների քանակը, աղմուկը, վիբրացիան և մեծացել մոտոցիկլետների շարժիչի հզորությունը։ Նա անմիջական մասնակցություն է ունեցել ճանապարհային և սպորտային մոտոցիկլետների նոր նմուշների մշակման և փորձարկման աշխատանքներին, Իժ մոտոցիկլետների շարժիչի վերջնամշակմանը (Իժ Պլանետա, Իժ Յուպիտեր, Իժ Պլանետա Սպորտ և այլն)։ Նրա ղեկավարությամբ մշակվել և արտադրության մեջ ներդրվել է «Մոսկվիչ -412», «Իժ -2715» (ֆուրգոն) բեռնատար մեքենաների և «Իժ-Ռալլի» սպորտային մեքենաների մոդիֆիկացիաներ։ Մշակվել են Իժ 21251 (կոմբի), Իժ-2715-01 և Իժ-2126 փորձնակա նմուշների նոր մոդելներ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- ԽՍՀՄ մեդալներ
- ԺՏՆՑ-ի Արծաթե և մեծ ոսկե մեդալներ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Удмуртская республика: Энциклопедия / Гл. ред. В. В. Туганаев. — Ижевск: Удмуртия, 2000. — 800 с. — 20000 экз. — ISBN 5-7659-0732-6