Վիքիպեդիայում խմբագրման համար բանտարկված մարդկանց ցանկ
Վիքիպեդիայի մի քանի խմբագիրներ բանտարկվել են իրենց կառավարությունների կողմից հանրագիտարանում ներդրում ունենալու համար։
Բելառուս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսերեն Վիքիպեդիայի բելառուս խմբագիր Մարկ Բեռնշտեյնը (ռուս.՝ Марк Израйлевич Бернштейн) ձերբակալվել է 2022 թվականի մարտի 11-ին՝ 2022 թվականի ռուսական ռազմական գրաքննության մասին օրենքները խախտելու համար՝ խմբագրելով Վիքիպեդիայում՝ 2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման մասին և դատապարտվել 15 օրվա կալանքի և երեք տարվա ազատության սահմանափակման[1][2][3]։
Բելառուսերեն Վիքիպեդիայի բելառուս խմբագիր Պավել Պեռնիկոտը (բելառուս․՝ Павел Аляксандравіч Пернікаў)՝ 2022 թվականի ապրիլի 7-ին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ «Բելառուսի Հանրապետությունը վարկաբեկող» առցանց գրառումների համար, ներառյալ երկու խմբագրում Վիքիպեդիայում՝ Բելառուսում քաղաքական ճնշումների մասին[4][5][6]։
Սաուդյան Արաբիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսամա Խալիդը (արաբ․՝ أسامة خالد)՝ Սաուդյան Արաբիայում Արաբերեն Վիքիպեդիայի երկու հայտնի ադմինիստրատորներից մեկը, 2020 թվականի սեպտեմբերին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ «հասարակական կարծիքը խարխլելու» և «հասարակական բարոյականությունը խախտելու» համար՝ խմբագրումներ կատարելով «երկրում քաղաքական ակտիվիստների հետապնդումների քննադատությամբ»[7]։ Ըստ «Democracy for the Arab World Now» և «SMEX» լիբանանյան ոչ կառավարական կազմակերպության՝ 2022 թվականի սեպտեմբերին Խալիդի պատիժը հասցվել է 32 տարվա՝ քաղաքական կալանավորների պատիժը երկարացնելու արշավի շրջանակներում[8]։
Զիյադ ալ-Սոֆիանիին (արաբ․՝ زياد السفياني) մեղադրանք է առաջադրվել «հասարակական կարծիքը տապալելու» և «հասարակական բարքերը խախտելու» համար՝ «երկրում քաղաքական ակտիվիստների հետապնդումների վերաբերյալ քննադատական խմբագրումներով»։ Զիյադը 2020 թվականի սեպտեմբերին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման[7][8]։
Սիրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բասել Խարթաբիլը եղել է մի շարք նախագծերի, այդ թվում՝ Վիքիպեդիայի անդամ, նրա ձերբակալությունը 2012 թվականին, հավանաբար, կապված է եղել նրա առցանց գործունեության հետ։ Մահապատժի է ենթարկվել Դամասկոսի մերձակայքում գտնվող Ադրա բանտում 2015 թվականին[9]։ Մի քանի կազմակերպություններ, այդ թվում՝ Վիքիմեդիա հիմնադրամը, 2017 թվականին նրա պատվին հիմնել են Բասել Խարթաբիլ ազատ մշակույթի կրթաթոշակը՝ սկզբնական երեք տարի ժամկետով[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Belarusian Blogger Handed Parole-Like Sentence». Radio Free Europe/Radio Liberty (անգլերեն). 2022 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Song, Victoria (2022 թ․ մարտի 11). «A top Wikipedia editor has been arrested in Belarus». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
- ↑ «В Беларуси задержали Марка Бернштейна — активиста и популяризатора интернет-энциклопедии Wikipedia.org» [Mark Bernstein – an activist and populariser of the online encyclopedia Wikipedia – was detained in Belarus]. Zerkalo.io (ռուսերեն). 2022 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 12-ին.
- ↑ «В Беларуси редактора "Википедии" приговорили к 2 годам колонии по статье о "дискредитации" страны» [In Belarus, the editor of "Wikipedia" was sentenced to 2 years in prison under an article about "discrediting" the country]. Current Time TV (ռուսերեն). 2022 թ․ ապրիլի 7. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «В Беларуси редактора "Википедии" приговорили к 2 годам колонии за правки в статьях о протестах» [Wikipedia editor sentenced to 2 years in prison in Belarus for editing articles about protests]. Esquire (ռուսերեն). 2022 թ․ ապրիլի 7. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Редактора Википедии из Бреста приговорили к двум годам колонии за правки к статьям, "дискредитирующие Белоруссию"» [Wikipedia editor from Brest sentenced to two years in prison for editing articles “discrediting Belarus”] (ռուսերեն). 2022 թ․ ապրիլի 7. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ 7,0 7,1 Belanger, Ashley (2023 թ․ հունվարի 6). «Wikipedia admin jailed for 32 years after alleged Saudi spy infiltration». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
- ↑ 8,0 8,1 «Saudi Arabia 'infiltrated' Wikipedia to control content, activists say». Middle East Eye (անգլերեն). 2023 թ․ հունվարի 5. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Bassel Khartabil: Syrian internet freedom activist 'executed'». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
- ↑ Maher, Katherine; Merkley, Ryan; Surman, Mark (2017 թ․ օգոստոսի 11). «Honoring our friend Bassel: Announcing the Bassel Khartabil Free Culture Fellowship». Diff (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.