Բասել Խարթաբիլ
Բասել Խարթաբիլ արաբ․՝ باسل خرطبيل | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22, 1981 |
Ծննդավայր | Դամասկոս, Սիրիա |
Մահացել է | ոչ վաղ քան հոկտեմբերի 3, 2015 |
Մահվան վայր | Դամասկոս, Սիրիա կամ Սեյդնայայի բանտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Երկեր | Aiki Framework? |
Մասնագիտություն | ծրագրավորող, ճարտարագետ, software engineer, համակարգչային գիտնական, քաղաքական ակտիվիստ, բլոգեր և Վիքիպեդիստ |
Ամուսին | Noura Ghazi? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Mozilla?[1], 🅭 և Վիքիպեդիա |
Ստորագրություն![]() | |
![]() |
Բասել Խարթաբիլ (արաբ․՝ باسل خرطبيل), հայտնի է նաև որպես` Բասել Սաֆադի (արաբ․՝ باسل صفدي), մայիսի 22, 1981, Դամասկոս, Սիրիա - ոչ վաղ քան հոկտեմբերի 3, 2015, Դամասկոս, Սիրիա և Սեյդնայայի բանտ), պաղեստինա-սիրիացի բաց կոդով ծրագրավորող։ 2012 թվականի մարտի 15-ին Սիրիայում քաղաքացիական ապստամբության մեկամյա տարելիցին սիրիական կառավարությունը ձերբակալել է Բասելին Դամասկոսի Ադրա բանտում[2]։ 2015 թվականի հոկտեմբերի 3-ին նրան տեղափոխել են անհայտ վայր, հավանաբար ռազմական դատարանում դատելու նպատակով[3][4]։ 2015 թվականի հոկտեմբերի 7-ին Human Rights Watch-ը և մարդու իրավունքների պաշտպանության 30 այլ կազմակերպություններ նամակ են գրել` պահանջելով բացահայտել Խարթաբիլի գտնվելու վայրը[5]։ Ըստ 2015 թվականի նոյեմբերի 11-ին շրջանառված լուրերի` Խարթաբիլին գաղտնի դատապարտել են մահվան[6][7]։ 2017 թվականի օգոստոսին պարզվել է, որ Խարթաբիլը մահապատժի է ենթարկվել սիրիական վարչակարգի կողմից 2015 թվականին նրա անհետացումից որոշ ժամանակ անց[8][9]։
Խարթաբիլը ծնվել է Դամասկոսում, մեծացել Սիրիայում, որտեղ էլ մասնագիտացել է օփեն սորս ծրագրավորման մեջ։ Եղել է ավագ ծրագրավորող (CTO) և Aiki Lab համատեղ հետազոտական ընկերության համահիմնադիր[10], Սիրիայում հնագիտությանն ու արվեստին նվիրված հրատարակչական և հետազոտական Al-Aous ինստիտուտի ավագ ծրագրավորող[11]։ Սիրիայում Creative Commons նախագծի ղեկավար[12], մեծ ներդրում ունի Mozilla, Firefox, Վիքիպեդիա, Openclipart, Fabricatorz, և Sharism ծրագրաշարերում ու նախագծերում[13]։ Սիրիայում ապահովել է ինտերնետ, նպաստել առցանց հասանելիության և գիտելիքի տարածմանը սիրիացիների շրջանակում[14]։
Սիրիայի անտիկ Պալմիրա քաղաքի 3D վիզուալ վերակառուցումը Բասելի կատարած վերջին աշխատանքն է[15][16]։
Կալանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մարտի 15-ին Սիրիայի ռազմական հետախուզությունը[17] Դամասկոսի Մազե շրջանում ձերբակալեց Խարթաբիլին։ Այդ օրը նշվում էր Սիրիայի ապստամբության մեկամյակը. Դամասկոսում և երկրի այլ վայրերում կառավարական և հակակառավարական բողոքի ցույցեր էին կազմակերպվել[18]։
Սիրիայի ռազմական հետախուզություն 2015-ը 5 օր շարունակ Խարթաբիլին հարցաքննել և ենթադրաբար խոշտանգել է։ Նրա ձերբակալությունից մեկ շաբաթ անց անվտանգության աշխատակիցները նրան տեղափոխել են տուն, որտեղ նրանք բռնագրավել են Խարթաբիլի համակարգիչները և ֆայլերը։ Այնուհետև նրան տեղափոխվել են հարցաքննության բաժին- 248 9 ամիս։ 2012 թվականի դեկտեմբերի 9-ին Խարթաբիլը կանգնեց զինվորական դատախազի առջև, որը նրան մեղադրեց Սիրիայի քրեական օրենսգրքի 272-րդ և 274-րդ հոդվածների համաձայն` «թշնամի պետության համար լրտեսության մեջ» մեղադրանքով։ Դրանից հետո Խարթաբիլն ուղարկվեց Դամասկոսի Ադրա բանտ[17]։
2013 թվականի դեկտեմբերի 12-ին Խարթաբիլի բանտարկության հարցի վերաբերյալ գրավոր պատասխան ստանալու խնդրանքը բարձրացվել է Եվրախորհրդարանի Հանձնաժողովի առջև` նշելով, որ «նրա կամավոր գործը, որն իր բնույթով բռնություն չէր պարունակում, բարձր է գնահատվել սիրիացիների կողմից, և խիստ կասկածելի է, որ նրա ձերբակալությունը մաս է կազմում առցանց համայնքների և բանավեճերի մատչելիության սահմանափակման, Սիրիայում ազատ արտահայտվելու համար»[19]։ 2014 թվականի մարտի 18-ին տպագրվել է Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի գրավոր պատասխանը` նշելով, որ «Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության միության բարձրագույն ներկայացուցիչը դատապարտում է Բասսել Սաֆադի Խարթաբիլի շարունակվող ձերբակալությունը, կիսում է մտահոգությունները և սերտորեն աջակցում գործին»[20]։
2015 թվականի ապրիլի 21-ին ՄԱԿ-ի Կամայական կալանավորման աշխատանքային խումբը (WGAD) ընդունեց Խարթաբիլի գործի վերաբերյալ կարծիք` կալանավորումը համարելով «կամայական» և խնդրելով նրան անհապաղ ազատ արձակել[17][21]։ Խմբի եզրակացության մեջ ասվում էր, որ Խարթաբիլի կալանավորումը խախտել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR) 9, 14 և 19 հոդվածները, որոնք Սիրիան վավերացրել էր 1969 թվականին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարթաբիլը ձերբակալվել է իրավաբան, իրավապաշտպան Նուրա Ղազիի հետ ամուսանական պայմանագիր ստորագրելուց մի քանի օր առաջ։ Պայմանագիրը ստորագրվել է նույն տարում, երբ Խարթաբիլն արդեն բանտում էր։ Զույգն առաջին անգամ հանդիպել է 2011 թվականի ապրիլին Դոմանում ցույցից վերադառնալուց հետո[22]։
2015 թվականին՝ Վալենտինի օրը, Նուրան հրապարակեց սիրո նամակ, որը նա գրել է Բասելին, որտեղ նկարագրում էր, թե ինչ է տեղի ունեցել Սիրիայում, երբ նա բանտարկվել էր։
![]() |
Բասել, ես շատ եմ վախենում, վախենում եմ այս երկրի համար, որին մորթում, բաժանում, արյունաքամ են անում ու ավերում։ Օհ, Բասել, ես շատ եմ վախենում, որ մեր` այս երկիրն ազատագրող սերունդ լինելու երազանքը փոխվում է դրա ոչնչացման ականատեսը դառնալով։ Օհ, Բասել, ես շատ եմ վախենում ... - Նուրա Ղազի[23]
|
![]() |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Foreign Policy-ի ամսագիրը իր Լավագույն գլոբալ մտածողները ցուցակում ներառեց Խարթաբիլին Ռիմա Դալիի հետ միասին # 19[24]:
2013 թվականի մարտի 21-ին Խարթաբիլն արժանացել է Index on Censorship-ի թվային ազատության մրցանակին[25][26]։
Չնայած որ Բասելը գտնվում էր Ադրա բանտում, նա կարողացավ իր երախտագիտությունը հաղորդել Դանա Տրոմեթերի և Ջոն Ֆիլիպսի միջոցով, որոնք ստացան մրցանակը նրա անունից, որտեղ նա ասում է, որ «հարգում է ազատության համար պայքարող բոլոր զոհերին և հատկապես այն երիտասարդներին, որոնք հրաժարվում են զենք կրել և արժանի են այս մրցանակին»[27]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն Պալմիրայի մոդելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականից սկսած Խարթաբիլը սկսեց հավաքել Պալմիրայի հնագույն ճարտարապետական և հնագիտական վայրերի լուսանկարները` քաղաքի վերակառուցման հույսով, օգտագործելով 3D մոդելներ և վիրտուալ տարածություններ։
Նրա ջանքերը դադարեցվեցին, երբ բանտարկվեց, և նրա վաղ աշխատանքներն անհետացան։ 2015 թվականին նրա ընկերներն ու գործընկերները սկսեցին «Նոր Պալմիրա» նախագիծը` այդ երազանքը կյանքի կոչելու համար։ Այդ ժամանակից ի վեր Պալմիրայի ամենահայտնի կառույցներից շատերը մոդելավորվել են, և որոշ կենսաչափական մոդելներ կառուցվել են Սիրիայի քաղաքացիական պատերազմում ավերված կառույցներից։
2017 թվականի դրությամբ «Նոր Պալմիրա» նախագծի ընթացում լուսանկարած շենքերի ու արձանների մեծ մասը լիովին ոչնչացվել են Իրաքի և Լևանտի իսլամական պետության կողմից։
Գրականություն և արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարթաբիլը բանտից հարյուրավոր նամակներ է գրել։ Գրել է նույնիսկ այն դեպքում, երբ գտնվում էր Բարձր անվտանգությամբ զինվորական բանտում, որտեղ արգելված էր գրելը։ Բասելը նաև նկարել է ու գրել բանաստեղծություններ։ Մի կարճ ժամանակ իր գրածը տպագրել է մի անանուն բանտային բլոգում[28] և Twitter-ում ընկերոջ միջոցով։
![]() |
Բանտը պատեր չէ, ոչ էլ դահիճը կամ պահակը։ Դա մեր սրտերում թաքնված վախն է, որը մեզ բանտարկյալ է դարձնում։ | ![]() |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Baker M. Contributor Imprisoned in Syria — 2012.
- ↑ «#FREEBASSEL: a campaign to free Bassel Khartabil from Syrian jail». Al Bawaba. 2012 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «WE NEED EVERYBODY'S HELP TO #FREEBASSEL». 2015 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Amira Al Hussaini (2015 թ․ հոկտեմբերի 3). «Fears for Imprisoned Syrian Blogger Bassel Khartabil, Transferred to an Unknown Location». Global Voices.
- ↑ «Syria: Disclose Whereabouts of Detained Freedom of Expression Advocate». Human Rights Watch. 2015 թ․ հոկտեմբերի 7.
- ↑ «IGF 2015 Flyer on Bassel Khartabil». Electronic Frontier Foundation. eff.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «#FreeBassel: Death Sentence Rumored for Syrian Web Developer». Global Voices. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Horrific: Reports that Bassel Khartabil Has Been Executed in Syria». Jimmy Wales Foundation. 2017 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «One of Syria's most famous activists has been executed in prison, widow confirms». The Independent. 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Aiki lab». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ الأوس للنشر. «الأوس للنشر». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Syria».
- ↑ «Threatened Voices / Bloggers / Bassel (Safadi) Khartabil».
- ↑ «Request for Written Answer on the Question of the Imprisonment of Bassel Safadi Khartabil». European Parliament. 2014 թ․ մարտի 18. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «#NEWPALMYRA». newpalmyra.org.
- ↑ «Bassel Safadi discusses project involving 3D reconstruction of ancient city of Palmyra at San Francisco Art Institute, live from Syria via Skype». Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 «UN Calls for the Release of Freedom of Speech Advocate Bassel Khartabil». Alkarama. 2015 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «As revolt against Assad enters 2nd year, 'up to 500,000' Syrians may flee crackdown». Al Arabiya. 2012 թ․ մարտի 15. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Request for Written Answer on the Question of the Imprisonment of Bassel Safadi Khartabil». European Parliament. 2013 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Answer given by High Representative/Vice-President Ashton on behalf of the Commission on the Question of the Imprisonment of Bassel Safadi Khartabil». European Parliament. 2014 թ․ մարտի 18. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Netizen Report: U.K. Spied on Human Rights Organizations in Egypt, South Africa». Slate. 2015 թ․ հունիսի 24. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Stories from the Syrian Revolution: Love in the Time of Revolution is a Revolution». Free Syrian Translators. 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
- ↑ [globalvoicesonline.org/2015/02/23/a-love-letter-to-jailed-syrian-palestinian-bassel-khartabil/ "A Love Letter to Jailed Syrian-Palestinian Bassel Khartabil". Global Voices. 23 February 2015.]
- ↑ «The FP Top 100 Global Thinkers: 19 RIMA DALI, BASSEL KHARTABIL». Foreign Policy. 2012 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Imprisoned internet pioneer Bassel Khartabil wins Index on Censorship Digital Freedom Award». Creative Commons. 2013 թ․ մարտի 21. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Bassel Khartabil Wins Index on Censorship Digital Freedom Award». Fabricatorz. 2013 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Winners – Index Awards 2013». Index on Censorship. 2013 թ․ մարտի 21. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
- ↑ «meinsyrianjail». meinsyrianjail (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- #FREEBASSEL Արխիվացված 2012-07-02 Wayback Machine
- Interview with Bassel about the role of Creative Commons in the Arab world (in Arabic)
- Podcast Interview with Bassel and Jon Phillips on hackerspaces and making culture in the Arab world Արխիվացված 2014-03-05 Wayback Machine
- Statement by US Secretary of State, John Kerry
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բասել Խարթաբիլ» հոդվածին։ |
- Մայիսի 22 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Դամասկոս քաղաքում ծնվածներ
- Մահվան ամսաթիվը չորոշված անձինք
- Դամասկոս քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Սիրիացի ծրագրավորողներ
- Քոփիրայթի ակտիվիստներ
- Սիրիացի բլոգերներ
- Սիրիացի բանտարկյալներ
- Վիքիպեդիստներ
- Սիրիայի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Սիրիացի հասարակական գործիչներ