Վիքիպեդիա:Ընթացիկ իրադարձություններ/Արխիվ/2010
2010 թ.[խմբագրել կոդը]
Հանդիպում «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունում[խմբագրել կոդը]
2010 թ. հոկտեմբերի 26-ին Ashot Gabrielyan մասնակիցը հանդիպեց ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանի հետ և խոսեց այս հրատարակչության կողմից հրատարակված նյութերի վիքիպեդիայում զետեղելու ու հեղինակային իրավունքների մասին: Պարոն Այվազյանը բանավոր կերպով ասաց, որ իրենց հանրագիտարանային հրատարկչության կողմից հրատարակած բոլոր նյութերը անվերապահորեն հանրության սեփականությունն են և դրանք կարելի է ազատորեն օգտագործել Վիքիպեդիայում, եթե նշվում է հոդվածի աղբյուրը:
10 000 հոդված[խմբագրել կոդը]
2010 թ. օգոստոսի 3-ին, Հայերեն Վիքիպեդիայում Beko ադմինիստրատորի կողմից գրվում է 10.000-րդ՝ «Միլենիում կամուրջ (այլ կիրառումներ)» հոդվածը, որի արդյունքում Վիքիպեդիայի հայալեզու բաժինը անցնում է +1.000 հոդված ունեցող բաժնից +10.000-ի մեջ:
«Հայլուրի» անդրադարձ[խմբագրել կոդը]
2010 թ. հունիսի 6-ին Հ1 հեռուստաալիքի «Կիրակնօրյա Հայլուր» լրատվական ծրագիրը անդրադառնում է նաև Հայերեն Վիքիպեդիային:
Ապրիլի 24[խմբագրել կոդը]
Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Բանաձև» ընկերության «Ինտերակտիվ» հեռուստանախագծի հերթական հաղորդումը նվիրվում է Հայերեն Վիքիպեդիային՝ հատկապես, թե ինչպես է այն անդրադառնում Հայոց Ցեղասպանությանը: