Վիքինախագիծ:Երկրորդ համաշխարհային պատերազմ․ 75 տարի անց/Աշխատանքի ուղեցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրորդ համաշխարհային պատերազմ
75 տարի անց
Սեպտեմբերի 1-30, 2020
առցանց միջոցառում
Նախագիծ
Խմբագրական ներդրումներ
  • Նախագծի ընթացքում կարող եք՝
    • Ստեղծել հոդվածներ Երկրորդ համաշխարհային պատերազմի հայտնի մասնակիցների, ճակատամարտերի, ռազմաճակատների, պատերազմի ընթացքում օգտագորված հատուկ զինատեսակների, նրա զոհերին կամ հերոսներին նվիրված հուշարձանների մասին։
    • Երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերող օտարալեզու հոդվածներ թարգմանել այլալեզու Վիքիպեդիաներից։
    • Հոդվածներ ստեղծել Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ մասնակիցների մասին։ (գնահատվելու է հատուկ)
    • Հոդվածներ ստեղծել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից և թիկունքի հերոս հայ կանանց մասին։ (գնահատվելու է հատուկ)
Լուսանկարներով մասնակցություն
  • Նախագծի ընթացքում կարող եք՝
    • Սեպտեմբերին և դրանից առաջ անձամբ լուսանկարած Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանների լուսանկարները վերբեռնել Վիքիպահեստ՝ համատեղ Վիքին սիրում է Հուշարձաններ լուսանկարչական մրցույթի հետ։ Լուսանկարներին ներկայացվող տեխնիկական պահանջները տրված են ՎՍՀ լուսանկարչական մրցույթի էջում։
    • Գտնել Երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերող հեղինակային իրավունքից ազատ լուսանկարներ, և վերբեռնել Վիքիպահեստ։ Ազատ աղբյուրը նշելը պարտադիր է։ (հայկական թեմատիկան գնահատվելու է հատուկ)
Մասնակցություն Վիքիտվյալներում
  • Վիքիտվյալներում կարող եք՝
    • Հայաստանում գտնվող Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանների էջեր բացել Վիքիտվյալներում, էջերում ավելացնել տվյալները (հեղինակ, ճարտարապետ, ստեղծման տարեթիվ, կոորդինատներ, նյութ, չափեր և այլն)։
    • Նոր էջեր բացել Վիքիտվյալներում կամ հնարավորինս լրացնել հին էջերի տվյալները։
  • Մրցույթի ընթացքում կատարված ներդրումները պետք է պատասխանեն Հայերեն Վիքիպեդիայի որակի պահանջներին՝ հեղինակավոր աղբյուրների, կատեգորիաների և նվազագույն ծավալի պարտադիր առկայություն։ Օտարալեզու վիքիպեդիաներից թարգմանության դեպքում, հոդվածի քննարկման էջում պետք է դրվի թարգմանության կաղապարը։ Այս պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում հոդվածը մրցույթի մասնակից չի դիտարկվի։ Մրցույթի մասնակից չեն համարվի և չեն գնահատվի նաև հոդվածի քննարկման էջում մեկից ավելի նախագծի կաղապար ունեցող հոդվածները։
  • Կարևոր է անձի նշանակալիությունը, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելը անձին նշանակլի չի դարձնում, և միայն այդ պայմանով գրված հոդվածները՝ ըստ Հայերեն Վիքիպեդիայի կանոնների ենթակա են ջնջման։
  • Ներդրումները գնահատվելու են և՛ քանակով, և՛ որակով։ Վիքիպեդիայում հոդվածը մրցույթի մասնակից կհամարվի քննարկման էջում կաղապարի առկայության դեպքում։
  • Վիքիպահեստում ներդրումները կգնահատվեն միայն լուսանկարի էջում հատուկ կաղապարի առկայության դեպքում։
  • Վիքիտվյալներում մասնակցի ներդրումները կգնահատվեն ըստ նրա խմբագրումների պատմության։