Վիքինախագիծ:Երկրորդ համաշխարհային պատերազմ․ 75 տարի անց/Աշխատանքի ուղեցույց
Արտաքին տեսք
Նախագիծ | Մասնակիցներ | Նախագծի օրացույց |
Աշխատանքի ուղեցույց |
Օգտակար ցանկեր |
Կաղապարներ |
Ներդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խմբագրական ներդրումներ
- Նախագծի ընթացքում կարող եք՝
- Ստեղծել հոդվածներ Երկրորդ համաշխարհային պատերազմի հայտնի մասնակիցների, ճակատամարտերի, ռազմաճակատների, պատերազմի ընթացքում օգտագորված հատուկ զինատեսակների, նրա զոհերին կամ հերոսներին նվիրված հուշարձանների մասին։
- Երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերող օտարալեզու հոդվածներ թարգմանել այլալեզու Վիքիպեդիաներից։
- Հոդվածներ ստեղծել Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ մասնակիցների մասին։ (գնահատվելու է հատուկ)
- Հոդվածներ ստեղծել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից և թիկունքի հերոս հայ կանանց մասին։ (գնահատվելու է հատուկ)
- Լուսանկարներով մասնակցություն
- Նախագծի ընթացքում կարող եք՝
- Սեպտեմբերին և դրանից առաջ անձամբ լուսանկարած Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանների լուսանկարները վերբեռնել Վիքիպահեստ՝ համատեղ Վիքին սիրում է Հուշարձաններ լուսանկարչական մրցույթի հետ։ Լուսանկարներին ներկայացվող տեխնիկական պահանջները տրված են ՎՍՀ լուսանկարչական մրցույթի էջում։
- Գտնել Երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերող հեղինակային իրավունքից ազատ լուսանկարներ, և վերբեռնել Վիքիպահեստ։ Ազատ աղբյուրը նշելը պարտադիր է։ (հայկական թեմատիկան գնահատվելու է հատուկ)
- Մասնակցություն Վիքիտվյալներում
- Վիքիտվյալներում կարող եք՝
- Հայաստանում գտնվող Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանների էջեր բացել Վիքիտվյալներում, էջերում ավելացնել տվյալները (հեղինակ, ճարտարապետ, ստեղծման տարեթիվ, կոորդինատներ, նյութ, չափեր և այլն)։
- Նոր էջեր բացել Վիքիտվյալներում կամ հնարավորինս լրացնել հին էջերի տվյալները։
Որակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մրցույթի ընթացքում կատարված ներդրումները պետք է պատասխանեն Հայերեն Վիքիպեդիայի որակի պահանջներին՝ հեղինակավոր աղբյուրների, կատեգորիաների և նվազագույն ծավալի պարտադիր առկայություն։ Օտարալեզու վիքիպեդիաներից թարգմանության դեպքում, հոդվածի քննարկման էջում պետք է դրվի թարգմանության կաղապարը։ Այս պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում հոդվածը մրցույթի մասնակից չի դիտարկվի։ Մրցույթի մասնակից չեն համարվի և չեն գնահատվի նաև հոդվածի քննարկման էջում մեկից ավելի նախագծի կաղապար ունեցող հոդվածները։
- Կարևոր է անձի նշանակալիությունը, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելը անձին նշանակլի չի դարձնում, և միայն այդ պայմանով գրված հոդվածները՝ ըստ Հայերեն Վիքիպեդիայի կանոնների ենթակա են ջնջման։
Գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներդրումները գնահատվելու են և՛ քանակով, և՛ որակով։ Վիքիպեդիայում հոդվածը մրցույթի մասնակից կհամարվի քննարկման էջում կաղապարի առկայության դեպքում։
- Վիքիպահեստում ներդրումները կգնահատվեն միայն լուսանկարի էջում հատուկ կաղապարի առկայության դեպքում։
- Վիքիտվյալներում մասնակցի ներդրումները կգնահատվեն ըստ նրա խմբագրումների պատմության։