Սկսել է իր ֆուտբոլային կարիերան Վոլգադոնսկում։ Լեոնիդ Սլուցկիմի կողմից հրավիրվել է վոլգոգրադի Օլիպիա ակումբ, որտեղ եղել է անփոխարինելի պաշտպան։ 2005 թվականին սրունքաթաթային ջղի վնասվածքի պատճառով ստիպված է եղել դուրս գալ ակումբից։ 2006 թվականին տեղափոխվել է բելառուսի ԲԱՏԷ ակումբ, թիմի կազմը խաղացել է չեմպիոնների լիգայում, դարձել է Բելառուսիայի եռակի չեմպիոն և երկրի գավաթի դափնեկիր։ ԲԱՏԷ ակումբում անցկացրել է 96 պաշտոնական խաղ (57 - առաջնություն, 20 - գավաթ, 19 եվրոգավաթ։ 2009 թվականի փետրվարի 17-ին ստորագրել է պայմանագիր Լուչի-Էներգիա ակումբի հետ[1]։ ՖԱԼ առաջնության 2011/12 մրցաշրջանում Նիժնի Նովգորոդում, թիմի հետ միասին դարձել է առաջնության բրոնզե մրցանակակիր, դրանից հետ վերադարձել է Լուչա-Էներգիա[2], որի հետ նվաճել է փոքր ոսկե մեդալի Վաստոկ տարածաշրջանի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում։ 2013 թվականին հանդես է եկել Տորպեդո-Բելազ ակումբի կազմում։ 2015 թվականին ավարտել է կարիերան։