Վինիգար բլրի հողմաղաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինիգար բլրի հողմաղաց
Վինիգար բլրի հողմաղաց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակtower mill?
Երկիր Իռլանդիա
Պատմական երկիրՈւեքսֆորդ
ԲնակավայրՈւեքսֆորդ
Շինության ձևհողմաղաց
Ներկա վիճակավերակ
 Vinegar Hill, County Wexford Վիքիպահեստում

Վինիգար բլրի հողմաղաց (անգլ.՝ Vinegar Hill Windmill), աշտարակային հողմաղաց Իռլանդիայի Ուեքսֆորդ կոմսությանի Էնիսքորթի քաղաքի Վինիգար բլրի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինիգար բլրի հողմաղացը թվագրվում է 1600-1798 թվականների միջև։ Բլրի վրա միայնակ կանգնած փոքրածավալ շրջանաձև, մեկ հարթակով հողմաղաց է եղել։ Այն նստած էր աղյուսով շարված և քարով երեսպատված քարե կառույցի վրա[1]։

1798 թվականի ապստամբության ժամանակ հողմաղացը ապստամբների հրամանատարական կենտրոնն է եղել։ Նրանք հողմաղացի վրա իրենց դրոշն են բարձրացրել։ Երբ ապստամբությունը ճնշվել է, գեներալ Ջերայդ Լեյքը (անգլ.՝ Gerald Lake) 1798 թվականի հուլիսի 21-ին ապստամբների դրոշը փոխարինել է անգլիական արքայական դրոշով[1][2]։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1840 թվականը ավերակ է եղել[1], ամենայն հավանականությամբ չի օգտագործվել 1798 թվականի ապստամբության ճնշվելուց հետո։ Հողմաղացը այժմ Իռլանդիայի ազգային հուշարձան է (համար 392)[3], և 1700 կառույցներից մեկն է, որոնց իռլանդական կառավարությունը 2011 թվականին դիտարկել է այս կարգավիճակից զրկելու ենթակա[4]։

Երբ 1960-ական թվականների հողմաղացը անմխիթար վիճակում է հայտնվել, բողոքի ծանուցում են փակցրել նրա պատին՝

Վինիգար բլրի հողմաղացը 1798 թվականի ապստամբների և բրիտանական թագավորական ուժերի փառահեղ ճակատամարտի թատերաբեմն է եղել։ 1803-ից 1922 թվականներին խնամքով պահպանվել է բրիտանական կառավարության կողմից։ Անկախություն ձեռք բերելուց հետո լքվել է Իռլանդիայի հանրային աշխատանքների գրասենյակի կողմից։ Իռլանդական կառավարության խնամքի տակ միակ պատմական հուշարձանն է Էնիսքորթի տարածքում։ Դրա համար փառք Աստծուն[5]։

Հողմաղացը, որպես 1798 թվականի ճակատամարտի մի էպիզոդ, ավելի մեծ՝ Ազգային 1798 թվականի ապստամբության կենտրոնի տարածքի մեջ է մտնում[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական ճամբարը Վինեգար բլրի հողմաղացի մոտ
  1. 1,0 1,1 1,2 «Templeshannon Windmill or Vinegar Hill Windmill, Vinegar Hill, Enniscorthy, County Wexford». National Inventory of Architectural Heritage. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  2. «Vinegar Hill». Look Around Ireland. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  3. «National Monuments of County Wexford» (PDF). National Monuments Service. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  4. «Proposal to de-list archaeological and historical sites that post-date 1700». Irish Archaeology. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  5. «Concern for future of Vinegar Hill windmill». Wexford People. November 1967. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  6. Medcalf, David (2011 թ․ հոկտեմբերի 25). «The 1.2M plan for Vinegar Hill». Enniscorthy Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.