Jump to content

Վիճակագրական ռադիոֆիզիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիճակագրական ռադիոֆիզիկա, ռադիոֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է ռադիոֆիզիկական պրոցեսներն ուղեկցող պատահական երևույթները։ Լայն առումով Վիճակագրական ռադիոֆիզիկան ընդգրկում է տատանողական և ալիքային պրոցեսների վիճակագրական օրինաչափությունների հետազոտությունները։ Ռադիոչափման և ռադիոընդունման եղանակների ու սարքերի զարգացումը հանգեցրել է զգայունության այնպիսի աստիճանի, երբ սահմանափակող գործոն են դարձել այդ սարքերում առաշացող ֆչուկտուացիաները (աղմուկները)։ Այսպես, հաճախականության չափման ճշգրտությունը պայմանավորված է էլեկտրամագնիսական ազդանշանների գրգռումն ուղեկցող հաճախականության ֆլուկտուացիաներով, այսինքն՝ գրգռվող հաճախականության ոչ մեներանգությամբ։ Մթնոլորտը և իոնոլորտը էլեկտրամագնիսական ալիքների տարածման խնդիրներում հանդես են գալիս որպես պատահական անհամասեռություններով միջավայրեր։ Անհամասեռություններ են պարունակում նաև տարբեր տեսակի փակ ալիքատարները։ էլեկտրամագնիսական ազդանշանների ընդունման և փոխակերպման գործողություններում հույժ կարևոր դեր են կատարում տարբեր ծագում ունեցող արտաքին աղմուկները, ինչպես նաև սարքերի ներքին աղմուկները։ Վիճակագրական ռադիոֆիզիկայի զարգացմանն էապես նպաստել են ռադիոլոկացիան, ռադիոաստղագիտությունը, ռադիոացեկտրոսկուցիան, կապի վիճակագրական տեսությունը, որոնք առանձնացել են իբրև գիտաճյուղեր։ Վիճակագրական ռադիոֆիզիկայի մաթեմատիկական զինանոցը պատահական ֆունկցիաների տեսությունն է, որն իր հերթին հավանականությունների դասական տեսության ընդհանրացումն է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Р ы т о в С․ М․, Введение в статистическую радиофизику, ч․ 1, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1976․ (ռուս.)