Jump to content

Վիկտոր Ռեմիզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Ռեմիզով
Ծնվել էհոկտեմբերի 17, 1958(1958-10-17) (66 տարեկան) կամ 1958[1]
ԾննդավայրՍարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, գրող և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան

Վիկտոր Վլադիմիրովիչ Ռեմիզով (ռուս.՝ Виктор Владимирович Ремизов, հոկտեմբերի 17, 1958(1958-10-17) կամ 1958[1], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, գրող, լրագրող։ «Ազգային բեսթսելլեր» գրական մրցանակի (2017), «Ուսանողական բուքեր» մրցանակի (2014), «Ռուսաստանի բուքեր» մրցանակի (2014), «Մեծ գիրք» մրցանակի (2014) եզրափակիչ փուլերի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 17-ին, Սարատովում, որտեղ էլ նա անցկացրել է իր մանկությունն ու պատանությունը։ Սարատովի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է երկրաբանահետախուզական տեխնիկում, որը հաջողությամբ ավարտել է։ Խորհրդային Միության զինված ուժերի շարքերում ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել և հաջողությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մեկ սեզոն աշխատել է որպես արշավախմբի գեոդեզիստ։ Համալսարանում սովորելու ընթացքում աշխատել է որպես բեռնակիր և պահակ։ Մոսկվայի թիվ 31 դպրոցում երկու տարի դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ 1988 թվականից աշխատել է որպես լրագրող և հրապարակախոս[2]։ Հրապուրվում է ճանապարհորդություններով, սիրում է ծանոթանալ չհետազոտված բնական տարածքներին, նախընտրում է միայնակ նավարկել Ռուսաստանի գետերում։

Ակտիվորեն զբաղվում է գրական ստեղծագործությամբ. Ռեմիզովի աշխատանքները տպագրվել են «Նովի Միր» ամսագրում[3]։ Ռեմիզովի գրքերը պատմում են օխոտյան տայգայի և Արկտիկայի բնակիչների մասին։ Նրա ստեղծագործություններում ներկայացվում են սովորական հասարակ մարդկանց պատմությունները, ովքեր գովերգում են անփոփոխարինելի արժեքները` բարությունը, քաջությունն ու արդարությունը[4]։ 2008 թվականին «Время» հրատարակչությունը հրատարակել է նրա պատմվածքների գիրքը՝ «Կետանդա»-ն։ 2014 թվականին լույս է տեսել «Ազատ կամք» վեպը, որը հատուկ ուշադրության է արժանացել ընթերցողների, գրականագետների ու քննադատների կողմից։ Վեպն ընդգրկվել է մի շարք հեղինակավոր` «Մեծ գիրք», «Ռուսական բուքեր», «Ուսանողական բուկեր» մրցանակների եզրափակիչ փուլի մասնակիցների ցանկում, թարգմանվել է եվրոպական մի շարք լեզուներով և արաբերեն։ 2016 թվականին լույս է տեսել Ռեմիզովի «Գայթակղություն» երրորդ գիրքը, որը դարձել է Ազգային բեսթսելլեր գրական մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից։ 2020 թվականին լույս է տեսել հեղինակի մեկ այլ գործ՝ «Հավերժական սառածություն»՝ պատմական մեծ վեպը, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա[5][6]։

Բնակվում է Մոսկվայի մերձակայքում։ Ամուսնացած է։ Կնոջ` Տատյանայի հետ միասին դաստիարակում են երկու որդիներին՝ Սերգեյին և Ստեփանին[7]։

Գրականագետ Կիրիլ Անկուդինովը, ծանոթանալով Վիկտոր Ռեմիզովի առաջին գրքին, նրա գրական մոտեցումները նկարագրել է այսպես[2].

Վիկտոր Ռեմիզովի ձմռան շեմին միայնակ ճանապարհորդությունն առանձնանում է ձևի և բովանդակության միասնությամբ։ Ընտանիքի հիսուն տարեկան հայր Իվան Եֆիմովը նավարկում է սիբիրյան գետի երկայնքով, դուրս է գալիս ափ, վրան է խփում, խարույկ վառում, հիշում է կնոջը, երեխաներին, ընկերներին, նախորդ արշավները։ Երեսուն էջը միայն ուժեղ տպավորություններ են ՝ արջեր, որմզդեղններ և խլահավեր։ Եվ այսպես ... նավակը լողում է, ջուրը հոսում է, խարույկը վառում է, անձրևը կաթկթում է, մոծակները տզզում են, մտքերը հոսում են։ Ամեն ինչ հանգիստ է, զուսպ, աղոտ, խորհրդածող, հանգստացնող։ Հին ոճի արձակը արիստոկրատական էր և սիրողական սառնարյուն մարդու համար ազատ ժամանակի պահուստով (բախտս բերել է, որ ես մեկն եմ սառնարյուն մարդկանցից, ռեմիզովյան մեդիտացիան իմ սրտով է)։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ գրքեր

  • Виктор Ремизов «Кетанда», 2008 год;
  • Виктор Ремизов «Воля вольная», 2014 год;
  • Виктор Ремизов «Искушение», 2016 год;
  • Виктор Ремизов «Вечная мерзлота», 2020 год.

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մեծ գիրք» մրցանակ (2014)[8],
  • «Ռուսաստանի բուքեր» մրցանակ (2014),
  • «Ազգային բեսթսելլեր» գրական մրցանակ (2017)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 «Ремизов Виктор Владимирович». Издательство «Время» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  3. «Виктор Ремизов: слушать аудиокниги онлайн». audioliba.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  4. «Все книги Виктора Ремизова читать онлайн бесплатно или скачать в txt, pdf, fb2, epub или rtf формате на Самиздате». Самиздат. Литературный журнал (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  5. «Между точками «А» и «Б»». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). 1611161100000. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  6. «Презентация книги Виктора Ремизова «Вечная мерзлота»». gmig.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.(չաշխատող հղում)
  7. «Биография и книги автора Ремизов Виктор Владимирович». www.rulit.me. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  8. «Национальная литературная премия «Большая книга»: Итоги». www.bigbook.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]