Վերմիկուլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերմիկուլիտ

Վերմիկուլիտ (լատին․՝ vermiculus - որդ), միներալ հիդրոփայլարների խմբից։ Ունի շերտավոր ստրուկտուրա՝ լրացուցիչ մոլեկուլային միշշերտային շրով։ Տաքացնելիս Վերմիկուլի թերթիկներից առաշանում են որդանման ձողեր։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է թերթավոր ագրեգատներ, դեղին, գորշ գույնի խոշոր բյուրեղներ։ Կարծրությունը 41 - 1,5, խտությունը՝ 2300 կգ/մ³։ Մինչև 900-1000°C տաքացնելու դեպքում Վերմիկոիլիտը փքվում է, 15-20 անգամ մեծացնելով սեփական ծավալը։ Թեփուկների միջև լցված օդի շերտերը պայմանավորում են փքված Վերմիկուլիտի ցածր խտությունը և բարձր ջերմա- և ձայնամեկուսիչ հատկությունները։ Վերմիկուլիտը մուգ փայլարների (բիուոիւոի, ֆլոգոպիտի) երկրորդական փոփոխման արգասիքն է։

Օգտագործվում է շինարարության մեջ՝ ջերմամեկուսիչ իրերի, ձայնակլանիչ նյութերի, թեթե բետոնի պատրաստման համար։ Բացի դրանից, վերմիկուլիտը կիրառվում է որպես ռետինի, պլաստմասսաների, ներկերի, քիմիկատների լցանյութ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 412